ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օռիկոյի գլխավորած պատվիրակության անդամներն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ նոյեմբերի 16-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, լռությամբ ու խոնարհումով հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Բարձրաստիճան հյուրերը եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին։
Խորխե Օռիկոն հուշամատյանում կատարեց հերեւյալ գրառումը. «Ուրուգվայի ժողովրդի անունից խնդրում եմ ընդունեք իմ խորին ցավակցությունը։ Հնարավոր չէ գնալ ապագա առանց հաստատակամության։ Ընդունեք իմ հուզումնառատ ողջույնները»։
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը «Հիշողության պուրակ»-ում տնկեց մշտադալար եղևնի։
«Մենք պատիվ ենք ունեցել լինել առաջին երկիրը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ 1920 թվականին, երբ Հայաստանը դիմել էր Ազգերի Լիգային անդամակցելու համար, 11 երկրներից առաջինը կողմ քվեարկեց Ուրուգվայը։ Մեր երկիրը պատրաստակամ է համագործակցել այն հարցերում, որոնք վերաբերում են խաղաղությանը։ Ուրուգվայը խաղաղության երկիր է, և մեր հնարավորությունների սահմանում փորձում ենք աջակցել մյուս երկրներին, որպեսզի նրանք էլ ձեռք բերեն խաղաղություն։ Մենք սատարում ենք այն բոլոր գործընթացներին, որոնց հիքում միջազգային իրավունքն է, ազգերի ինքնորոշման և ինքնիշխանության սկզբունքները, ինչպես նաև ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերը»,–լրագրողներին ասաց Խորխե Օռիկոն։
Ի պատասխան այն հարցի, թե արդյոք Ուրուգվայը կճանաչի՞ ԼՂՀ անկախությունը, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը նշեց. «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել։ Մենք Հայաստան եկել ենք համագործակցության համար։ Սա դիվանագիտական պատասխան չէ. մենք պետք է հարցն ամբողջովին ուսումնասիրենք, խնդրի վերաբերյալ ստանանք անհրաժեշտ տեղեկատվություն և փորձենք օգնել»։
Ուրուգվայը կճանաչի՞ ԼՂՀ անկախությունը