Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Դեվիդ Բեքհեմը, ով հանդես է գալիս «Լոս–Անջելես» ակումբում, մոտ ապագայում, հնարավոր է, տեղափոխվի Ավստրալիա։ Ավելի վաղ Բեքհեմը հայտարարել էր, որ ավարտում է իր ելույթները։ Սակայն, ըստ ավստրալիական ԶԼՄ–ների՝ երկրի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում ակումբներից մեկը մտադիր է Բեքհեմին առաջարկել 10 խաղի պայմանագիր։
Տեղեկացնենք, որ Ավստարլիայի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում արդեն հանդես է գալիս ֆուտբոլի մեկ այլ աստղ՝ Ալեսանդրո Դել Պյերոն, ով իտալական «Յուվենթուսից» տեղափոխվել է «Սիդնեյ»։
Դեվիդ Բեքհեմը, հնարավոր է, խաղա Ավստրալիայում