Լրահոս

16.11.2012 15:01


Մարտունու հիվանդանոցում սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ բուժում է ստանում 5 հիվանդ

Մարտունու հիվանդանոցում սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ բուժում է ստանում 5 հիվանդ

ՀՀ առողջապահության նախարարության կողմից շարունակվում են սիբիրյան խոց հիվանդության դեմ  պայքարի կանխարգելիչ և հակահամաճարակային բոլոր միջոցառումները:

Ծովակ, Վանևան, Կարճաղբյուր, Ծովինար, Խաչաղբյուր, Տորֆավան, Լուսանկունք, Մեծ Մասիրք, Ներքին Գետաշեն  համայնքներում իրականացված բակային համայցերի արդյունքում այսօր Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում սիբիրյան խոց կասկածելի ախտորոշմամբ բուժում է ստանում 5 հիվանդ։ Նրանց վիճակը բավարար է, ունեն լավացման դրական տեղաշարժ:

Համաճարակային իրավիճակը վերահսկելի է:

Այս խորագրի վերջին նյութերը