Լրահոս

16.11.2012 13:28


Ոստիկանները պարզեցին իրողությունը՝ վայր չէր ընկել

Ոստիկանները պարզեցին իրողությունը՝ վայր չէր ընկել

Նոյեմբերի 15-ին, ժամը 15.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել  Աղձք գյուղի 35-ամյա մի բնակիչ՝ հայտնելով, որ հանդում անասուն արածացնելիս վայր է ընկնել, սակայն ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը Աղձք գյուղի արոտավայրում, վիճաբանության ժամանակ, նրան դանակահարել և վնասվածքները պատճառել է համագյուղացին` 1979 թ. ծնված Արմեն Գ.-ն:
Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը