Լրահոս

16.11.2012 13:01


ՕԵԿ–ն այսօր կորոշի ՀԱԿ–ի նախաձեռնած արտահերթ նիստին մասնակցելու հարցը

ՕԵԿ–ն այսօր կորոշի ՀԱԿ–ի նախաձեռնած արտահերթ նիստին մասնակցելու հարցը

ՕԵԿ խմբակցությունը այսօր նախատեսված քաղխորհրդի նիստում կորոշի ՀԱԿ–ի նախաձեռնությամբ ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու հարցը։ Այս մասին այսօր խորհրդանական ճեպազրույցների ժամանակ ասել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀԿ–ն հայտարարել է, որ արտահերթ նիստի ժամանակ թեև իրենք խորհրդարանում կլինեն, բայց դահլիճ չեն գնա և քվորում չեն պահովի։
Այսօր ՕԵԿ–ն իր քաղխորհրդի նիստում կամփոփի նաև երեկ ԲՀԿ–ի հետ տեղի ունեցած հանդիպումը և դրանից հետո նոր միայն հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը