Լրահոս

16.11.2012 13:05


Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Ֆլորենցիա

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունն  այցելել է   Ֆլորենցիա

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը, քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանի գլխավորությամբ, նոյեմբերի  7-11–ը պաշտոնական այցով եղել է Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում, ուր մասնակցել է  «Ֆլորենցիայի մշակույթը ժառանգության ու արժեքների վերականգնում»  խորագիրը կրող ցուցահանդեսին։

Ցուցահանդեսի շրջանակում  ունեցած իր ելույթում քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը ներկայացրել է Երևանի  Շենգավիթ, Էրեբուն, Կարմիր բլուր  հնավայրերի պահպանման ու նրանց հանրահռչակման խնդիրները:  Ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների  հետ քննարկվել են հնարավոր  ներդրումների և հուշարձանները մշակութային ժառանգության համաշխարհային ցանկերում ներառելուն առնչվող  հարցեր:

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Սպինելի ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Ելենա Ամոդեյի հետ, ինչպես նաև այցելել է Terre Levante Fiorentino տուրիզմի և տարածաշրջանի զարգացման գործակալություն։

Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցել է   կլոր–սեղանի, ուր քննարկվել են համագործակցության նախագծեր  ու  Երևանում Սպինելի ինստիտուտի մասնաճյուղ բացելու հեռանկարը:   «Պալացո Սպինելի» վերականգնման ակադեմիայում պատվիրակութանը ներկայացվել են ինստիտուտի իրականացրած  եկեղեցիների պահպանման և վերականգման, մշակութային արժեքների պահպանման  փորձն ու այդ ուղղությամբ իտալական դպրոցի ավանդույթները։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը