Հ. Բագրատյան. «Եթե տեսնեմ՝ Սերժ Սարգսյանն իսկապես աշխատում է, կխնդրեմ նրա պահակը դառնալ»
Քաղաքական այս կամ այն խոստումներն ու պահվածքը «մուտիլովկաներ են», իրականությունը բյուջետային քննարկումներն էին՝ երկրի ռեալ պատկերը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
Անդրադառնալով նիստի ժամանակ Հերմինե Նաղդալյանի` 90-ականների հետ համեմատություններով իրեն ուղղված ելույթին` ՀԱԿ պատգամավորն ասել է.
«Հերմինե Նաղդալյանի ելույթը գրել էր Կառավարությունը. նա կարդաց թուղթ, որտեղ կային թվեր, որը չեմ կարծում, թե նստել–հաշվել էր ինքը»:
Պատասխանելով լրագրողի` սպասվող նախագահական ընտրություններում ՀՀ ներկայիս նախագահին աջակցելու հնարավորության մասին հարցին, Բագրատյանը սարկազմով նշել է.
«Եթե տեսնեմ՝ Սերժ Սարգսյանը աշխատում է իսկապես, կգնամ, կխնդրեմ անգամ պահակ դառնալ, որ օգնեմ»: