Լրահոս

16.11.2012 10:18


«Ժառանգությունը» հե՞տ է կանչում Ալեքսանդր Արզումանյանին

«Ժառանգությունը» հե՞տ է կանչում Ալեքսանդր Արզումանյանին

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին գրություն է ուղարկել` խմբակցության անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու մասին։ Սույն հարցը, սակայն, կքննարկվի ԱԺ նախագահի արձակուրդից վերադառնալուց հետո։ «Խնդրի շուրջ երեկ չի հաջողվել զրուցել ո՛չ Հակոբյանի, ո՛չ էլ Արզումանյանի հետ»,–հավելել է թերթը։ 

Այս խորագրի վերջին նյութերը