Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է ՀՀ դատախազության` 2012թ. հուլիսի 19-ի հայցադիմումը` «Սյունիք» ԲԲ ընկերության տնօրեն Ֆ. Կիրակոսյանից հօգուտ պետական բյուջեի 186 155 400 դրամ բռնագանձելու վերաբերյալ:
Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` մայիսի 4-ի դատավճռով Ֆ. Կիրակոսյանը հանցավոր է ճանաչվել հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մաս, և դատապարտվել ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով: Նշված դատավճռով հիմնավորված էր համարվել, որ Ֆ. Կիրակոսյանը 2006-2007թթ. ընթացքում Սիսիանի տարածքային հարկային տեսչություն ներկայացրած ավելացված արժեքի հարկի և եկամտահարկի հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափի` 186 155 400 դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:
Միաժամանակ նրա նկատմամբ կիրառվել է «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2009թ. հունիսի 19-ի որոշման 2-րդ մասի 2-րդ կետը, և նա ազատվել էր պատիժը կրելուց: Սակայն նկատի ունենալով, որ պետությանը պատճառված վնասը չի վերականգնվել` ՀՀ դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել դատարան` 186 155 400 դրամ պետական բյուջե վերականգնելու պահանջով, ինչը բավարարվել է:
Դատախազության հայցը բավարարվել է