ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ տեղական ժամանակով 03։58-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5,7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 44 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:
Ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնություն 38˚58՛ և արևմտյան երկայնություն 46˚82՛:
Ըստ նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Քաջարան և Կապան քաղաքներում՝ 2-3 բալ:
Երկրաշարժ Իրանում