Լրահոս

16.11.2012 09:44


Իրանցիները բողոքի ցույց կանցկացնեն Իսրայելի ռազմական գործողությունների դեմ

Իրանցիները բողոքի ցույց կանցկացնեն Իսրայելի ռազմական գործողությունների դեմ

«ԻՌՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ իրանցիներն այսօր բողոքի գործողություններ կանցկացնեն ողջ երկրով մեկ՝ դատապարտելով Գազայի հատվածի դեմ իրականացրած Իսրայելի վերջին հարձակումները։

Իսլամական քարոզչության միջազգային կոորդինացիոն խորհրդի հայտարարության համաձայն՝ բողոքի ցույցեր կանցկացվեն ոչ միայն մայրաքաղաք Թեհրանում, այլև Իրանի ավելի քան 700 քաղաքներում։ Դրանք կանցկացվեն ուրբաթօրյա աղոթքից հետո։ Մայրաքաղաքում ցուցարարները Թեհրանի համալսարանից կշարժվեն դեպի Պաղեստինի հրապարակ։

Հիշեցնենք, որ «Պաշտպանիչ սյուն» անվանումը ստացած իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի ավելի քան 270 թիրախների ուղղությամբ։ Այս գործողությունների հետևանքով զոհվել են թե՛ իսրայելցիներ, թե՛ պաղեստինցիներ, սակայն պաղեստինցի զոհերի թիվն անհմամեմատ ավելի մեծ է։

Այս խորագրի վերջին նյութերը