Լրահոս

16.11.2012 00:25


Դասընթաց բյուջետային բարեփոխումների վերաբերյալ

Դասընթաց բյուջետային բարեփոխումների վերաբերյալ

Գերմանական միջազ­գա­յին համագործակցության ընկերությունը (GIZ) նախաձեռնում է ծրագրային բյուջետավորման վերաբերյալ դասընթացների շարք լրագրողների համար, որի նպատակն է իրազեկել բյուջետային բարեփոխումների մասին։ Մասնավորապես, կներկայացվեն ծրագրային բյուջետավորման հիմնական սկզբունքները և գործիքակազմը, ինչպես նաև կկատարվի անդրադարձ միջազգային փորձին և Հայաստանում ներդրվող օրինակին։    Կներկայացվեն նաև Բյուջետային համակարգի մասին օրենքում նախատեսված փոփոխությունները։  Դասընթացի տևողությունն է 2 ժամ։

 Այն տեղի կունենա ս/թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 14:00–16:00–ն։ Նույնի կրկնությունը նախատեսվում է ս/թ. նոյեմբերի 28-ին։  Խնդրում ենք հետաքրքրված լրատվամիջոցներին մինչև ս/թ. նոյեմբերի  19-ը տեղեկացնել մասնակցելու ցանկության վերաբերյալ՝ պատասխան նամակ ուղարկելով «[email protected]» հասցեին և նշելով մասնակից լրագրողների անունները, ինչպես նաև նախընտրելի օրը։  Մասնակցությունը ապահովվում է միայն նախապես գրանցումով։

 

Այս խորագրի վերջին նյութերը