Լրահոս

15.11.2012 20:13


ԲՀԿ–ՕԵԿ քաղաքական խորհրդակցությունն ավարտվել է. ԲՀԿ–ն այն արդյունավետ է գնահատում

ԲՀԿ–ՕԵԿ քաղաքական խորհրդակցությունն ավարտվել է. ԲՀԿ–ն այն արդյունավետ է գնահատում

ԲՀԿ–ի նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում այսօր՝ ժամը 17։00-ին, ՕԵԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վարդան Օսկանյանի ու ՕԵԿ խմբակցությունից Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի հանդիպումը։ Մեկ ժամ քննարկվել է ամբողջությամբ համամասնական ընտրակարգին և կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու ԲՀԿ-ի առաջարկը: Հանդիպման արդյունքները կամփոփվեն վաղը նախատեսված ՕԵԿ քաղխորհրդի նիստում, որից հետո էլ կուսակցությունը պաշտոնապես կհայտնի իր դիրքորոշումը: Մինչ այդ, Նաիրա Զոհրաբյանը ՕԵԿ–ի հետ քննարկումը արդյունավետ է գնահատել։

ԲՀԿ–ն արդեն հանդիպել է ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» ներկայացուցիչների հետ։ «Ազատ դեմոկրատների» հետ ԲՀԿ ներկայացուցիչները կհանդիպեն երկուշաբթի։ Քաղաքական խորհրդակցություններ են նախատեսված նաև արտախորհրդարանական ուժերի հետ: Իսկ ՀՀԿ–ն մերժել է ԲՀԿ–ի առաջարկը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը