Լրահոս

15.11.2012 15:44


Ամերիկահայ գործարարի նամակը ՀՀ ոստիկանապետին

Ամերիկահայ գործարարի նամակը ՀՀ ոստիկանապետին

ՀՀ Ոստիկանպետ Վլադիմիր Գասպարյանին 

Էդմոնդ Խուդյանից, ԱՄՆ

Հարգելի՛ Պր. Գասպարյան,

Այսօր առավոտյան ինձ հայտնի դարձավ Վլադիսլավ և Էդուարդ Մանգասարյանների, Աշխարբեկ Քալանթարի ու Արտաշես Խ. միջադեպի մասին: Ցավում եմ դեպքի համար և ուրախ եմ, որ այն ողբերգությամբ չի ավարտվել:

Հարկ եմ համարում ձեզ հայտնելու, որ Վլադիսլավ Մանգասարյանը մասնակից է կազմակերպված հանցավոր մի խմբի, ում հաջողվել է իմ հիմնադրած Արին Կապիտալ և Ներդրումային ՍՊԸ ընկերությունից $8,500,000 թալանել: Այդ խմբի մասնակիցները մի քանիսն են, դրանցից մեկը նաև իր որդին է՝ Էդուարդ Մանգասարյանը: Տվյալ խումբը, հանցավոր համաձայնության գալով, թալանել է իմ ընկերությունը` «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի միջոցով միլիոնավոր դոլարների կեղծ փոխառություններով ծանրաբեռնել իմ ընկերությունը, ապա, կեղծ սնանկություն տանելով, զավթել ընկերության տարածքները: Աշխարբեկ Քալանթարը հանդիսանում է «ՎՄԳ գրուպ» ընկերության 40% բաժնեմասի սեփականատերը:

Դեռևս անցյալ տարվա մարտին պաշտոնական նամակներով դիմումներ եմ ներկայացրել ՀՀ նախագահին, Գլխավոր դատախազին և Ոստիկանապետին այն մասին, որ իմ ընկերությունը թալանվում է, սակայն առ այսօր համապատասխան միջոցներ չեռք չի առնվել: Վլադիսլավ Մանգասարյանի և նրա եղբայր Ռուբեն Մանգասարյանի կողմից Լուսինե Գյուլխասյանի հանդեպ իրականացված խարդախության փաստով հարուցվել է մեկ այլ քրեական գործ: ԱՄՆ-ից ժամանել եմ Հայաստան և այդ գործով ցուցմունք եմ տվել, սակայն այդ գործը կենտրոնի ոստիկանության քննիչ Կամո Ներսիսյանի մոտ քնել է: Իսկ եթե ոստիկանությունը իր աշխատանքը կատարեր ինչպես հարկն է, ապա Մանգասարյանները արդեն պատասխանատվության ենթարկված կլինեին, և այս դեպքը տեղի չէր ունենա, որը կարծում եմ դեռևս շարունակվելու է, քանի որ Վ. Մանգասարյանը շատերին է խաբել: Նրանց վեճի մանրամասնությանը ես տեղյակ չեմ, բայց, կարծում եմ, այն թալանած գումարները բաժանելու անհամաձայնության պատճառն է:

Ցավում եմ, որ ոստիկանության բարփոխումներն այնքան էլ նկատելի չեն, գոնե իմ գործով: Հովանավորչության ու անպատժելիության պայմաններում ուղղակի իր պաշտպանության տակ են մանգասարյանները, քանի որ նրանց կապերը «վերևներն» են տանում:

Հարգանքներով` Էդմոնդ Խուդյան

Այս խորագրի վերջին նյութերը