Լրահոս

15.11.2012 15:35


Խորհրդարանական կառավարման համակարգը օրակարգային խնդիր է «Ժառանգության» համար

Խորհրդարանական կառավարման համակարգը օրակարգային խնդիր է «Ժառանգության» համար

«Ժառանգություն»  կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսին նորմալ է գնահատել ներքաղաքական բոլոր զարգացումները։  «Կատարվում է այն, ինչ կատարվում է: Քաղաքական ուժերը պետք է  հստակ դիրքորոշումներ ունենան նախագահական ընտրությունների հետ կապված»։ Խոսելով պառլամենտական համակարգին անցնելու ԲՀԿ առաջարկի մասին՝ բանախոսն ասել է, որ խորհրդարանական կառավարման համակարգը օրակարգային խնդիր է «Ժառանգության» համար:

«ԲՀԿ-ի կողմից այդ հարցերի բարձրացումը նորություն չէ,  «Ժառանգությունը» դրա մասին խոսում է մի քանի տարի  շարունակ: «Ժառանգությունն» այս պահին ոչ մեկի հետ չի համագործակցում, բայց ոչ պաշտոնական մակարդակով շփումներ  լինում են»,–ասել է Մարտիրոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը