ՀԱԿ-ը, խորհրդակցելով ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» հետ, որոշել է արտահերթ նիստ հրավիրել
Քիչ թե շատ ընդունելի ընտրություններ անցկացնելու նպատակով ԱԺ ՀԱԿ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ընտանեկան օրենսգրքում, Բնակչության պետական ռեգիստրի և Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթ։
–Դժվար է սպասել, որ այս իշխանությունները կարող են գնալ արդար ընտրությունների։ Եկել է ժամանակը նախագահական ընտրություններից առաջ այդ քայլը կատարելու: Իսկ քանի որ հույս չունենք, որ ժամանակին այդ փաթեթը կքննարկվի, խորհրդակցելով խորհրդարանական չորս խմբակցությունների հետ՝ որոշել ենք նոյեմբերի 21-ին, ժամը 12:00-ին արտահերթ նիստ հրավիրել։ Այս փաթեթը կարելի է չորս խմբակցությունների հավաքական փաստաթուղթը համարել,–լրագրողներին ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Դրա համար 24 ժամում պետք է 44 պատգամավորի ստորագրություն հավաքել: 35–ն արդեն կա.
–Վստահ եմ, որ նույնիսկ եթե նիստը գումարվի, ՀՀԿ-ն ամեն ինչ կանի քվորում չապահովելու համար։ Եվ դա ևս մեկ անգամ ցույց կտա ՀՀԿ-ի դեմքը։ Իլյուզյաներ չունենք՝ իմանալով ՀՀԿ-ի ոճը, զոռբայությունը։ ՀՀԿ-ն չի կարող թույլ տալ իրեն այնպիսի շռայլություն, ինչպիսին մաքուր ընտրություններ են։ Մենքառաջարկելուենք, որռեգիստրումընդգրկվենմիայնՀայաստանում գտնվող մարդիկ: Հայաստանից 6 ամսիցավելի բացակայողները չպետք է ընդգրկվեն ընտրացուցակներում:
ՀԱԿ-ը, խորհրդակցելով ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» հետ, որոշել է արտահերթ նիստ հրավիրել
Քիչ թե շատ ընդունելի ընտրություններ անցկացնելու նպատակով ԱԺ ՀԱԿ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ընտանեկան օրենսգրքում, Բնակչության պետական ռեգիստրի և Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթ։
–Դժվար է սպասել, որ այս իշխանությունները կարող են գնալ արդար ընտրությունների։ Եկել է ժամանակը նախագահական ընտրություններից առաջ այդ քայլը կատարելու: Իսկ քանի որ հույս չունենք, որ ժամանակին այդ փաթեթը կքննարկվի, խորհրդակցելով խորհրդարանական չորս խմբակցությունների հետ՝ որոշել ենք նոյեմբերի 21-ին, ժամը 12:00-ին արտահերթ նիստ հրավիրել։ Այս փաթեթը կարելի է չորս խմբակցությունների հավաքական փաստաթուղթը համարել,–լրագրողներին ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։
Դրա համար 24 ժամում պետք է 44 պատգամավորի ստորագրություն հավաքել: 35–ն արդեն կա.
–Վստահ եմ, որ նույնիսկ եթե նիստը գումարվի, ՀՀԿ-ն ամեն ինչ կանի քվորում չապահովելու համար։ Եվ դա ևս մեկ անգամ ցույց կտա ՀՀԿ-ի դեմքը։ Իլյուզյաներ չունենք՝ իմանալով ՀՀԿ-ի ոճը, զոռբայությունը։ ՀՀԿ-ն չի կարող թույլ տալ իրեն այնպիսի շռայլություն, ինչպիսին մաքուր ընտրություններ են։ Մենք առաջարկելու ենք, որ ռեգիստրում ընդգրկվեն միայն Հայաստանում գտնվող մարդիկ: Հայաստանից 6 ամսից ավելի բացակայողները չպետք է ընդգրկվեն ընտրացուցակներում:
7or.am