Լրահոս

15.11.2012 15:10


ԿԸՀ արտահերթ նիստում

ԿԸՀ արտահերթ նիստում

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած արտահերթ նիստում սահմանել է Հակո և Նոյակերտ համայնքների 2012թ. նոյեմբերի 4-ի և Գոգհովիտ համայնքի նոյեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև: «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրած բաշխումն ունի հետևյալ տեսքը` 
Հակո համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության ներկայացուցիչ,
Նոյակերտ համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության ներկայացուցիչ,
Գոգհովիտ համայնքի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ` Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար` <<Հայ Յեղափոխական Դաշնակցություն>> կուսակցության ներկայացուցիչ:

Պայմանավորված թիվ 17 և թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերի փոփոխությամբ` արտահերթ նիստում փոփոխություն է կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2012թ. հունվարի 12-ի «Ազգային ժողովի մեծամասնական ընտրատարածքներ կազմավորելու, ընտրատարածքները համարակալելու և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նստավայրերը սահմանելու մասին» որոշման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը