«Բանակն իրականում» նախաձեռնության նպատակը բանակը հեղինակազրկելն է
Ուշադիր հետևելով լայն տարածում գտած «Բանակն իրականում» նախաձեռնության ծավալած գործունեությանը նկատել ենք մի քանի հանգամանքներ, որոնք, հարկ ենք համարում տեղեկացնել հանրությանը: «Բանակն իրականում» նախաձեռնությունը որպես այդպիսին վատ նախաձեռնություն չէ: Սակայն, արի ու տես, որ նրանք չեն աշխատում իրենց խմբի անվանմանը համապատասխան:
Մի քանի ամիս է ուշադիր հետևում ենք խմբում տեղ գտնող նորություններին, քննարկումներին և այլնին: Խմբի անձնակազմը մեծ հնչեղություն է տալիս բանակի հետ կապված բացասական երևույթներին, անտեսելով դրականը: Օրինակ` վերջերս ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի բուժման հետ կապված խնդիրների ի հայտ գալուց հետո նրանք սկսեցինք ակտիվորեն «քլնգել» Պաշտպանության նախարարությանը: Սակայն մարդիկ փաստորեն փոխանցեցին ամբողջ գումարը: Դրանից հետո «Բանական իրականում»-ի անձնակազմը ուղղակի այդ նորությունը դրեց իրենց էջին առանց որևէ գրառման կամ մեկնաբանության: Աստված մի արասցե, եթե Արթուրի հետ ինչ-որ բան պատահեր նրանք օրերով կխոսեին: Բայց հիմա, երբ ՊՆ-ն փոխանցել է ամբողջ գումարը, նրանք կարծես թքած ունեն դրա վրա: Ավելացնեմ, որ համաձայն օրենքի ՊՆ պարտավոր է Հայաստանի Հանարապետության տարածքում միայն բուժում իրականացնել, սակայն նրանք գնացին մարդասիրական քայլի և իրենք բյուջեից հատկացրեցին անհրաժեշտ գումարը:
Այստեղից հարց է ծագում. եթե նրանց գործունեությունը նպատակ ունի «քլնգել» բանակը, ներկայցնելով միայն բացասականը, ապա արդյո՞ք նրանք չեն կատարում ինչ-որ մի անհայտ ուժի պատվերը, կամ այդ անհայտ ուժը օգտագործելով բանակում հարազատ կորցրած մարդկանց, ցանկանում է սադրանքների միջոցով քաղաքական ներգործություն ունենալ իշխանությունների վրա: Այս պարագայում նաև մեծ է զանազան իրավապաշտպանների ներդրումը: Նրանք ստանալով և ուտելով միջազգային գրանտները, իրենց առջև նպատակ են դրել քանդել երկիրը և այդ նպատակին հասնելու համար կարող նույնիսկ այնպիսի անբարոյականության դիմել, ինչպիսին է զոհված զինվորի մորը օգտագործելը: Եթե այդպես է և «Բանակն իրականում»-ի նպատակները իրոք այդքան մաքուր են, ապա թող նրանք փոխեն այդ խմբի անվանումը կամ էլ սկսեն գործել անվանմանը համապատասխան: Արդյոք նրանք չե՞ն հասկանում, որ այսպիսի գործունեությունով նրանք լեզու են դնում ադրբեջանցիների բերանը և նրանց ևս մեկ առիթ են տալիս Հայաստանի Հանրապետության հասեցեին բացասաբար արտահայտվելու համար:
Բերենք ևս մի օրինակ: Որոշ ժամանակ առաջ խմբում Արմեն Հովակիմյանի անունից տեղադրել էինք մի հոդվածը, որը ներկայացնում էր բանակը 10 տարի առաջ և հիմա ժամկետային զինծառայողների աչքերով: Նյութը տեղադրելուց անմիջապես հետո Արմինե Սադիկյան անունով մի օգտատեր (որը, եթե չենք սխալվում, ՀՔԱ Վանաձորի գրասենյակում է աշխատում) կարծես որս տեսած առյուծի նման հարձակվում է հոդվածագրի վրա և սկսում է քննադատել այդպիսի հոդված գրելու համար: Այն հարցին, թե` «արդյո՞ք դուք ուզում եք ասել, որ բանակը 10 տարվա մեջ փոփոխության չի ենթարկվել» և «դուք ուզում եք ասել, որ բանակը դժո՞խք է» նա տվեց շատ լղոզված պատասխաններ, որից երևում է, որ նրա նպատակը դրական հոդվածի վրա սև շողք գցելն ու մարդկանց դրականից դեպի բացասական շեղելն է:
Եվ ահա այսքանից հետո նրանք դեռ շարունակում են գործել «Բանակն իրականում» անվանման տակ և ներկայացնել բանակը այնպես, ինչպես իրենց է ձեռք տալիս, կամ ինչպես, միգուցե, իրենց հրամայել են ներկայացնել:
Հոդվածագիր` Արմեն Հովակիմյան (Բանակում ծառայած և բանակի հասցեին անտեղի վիրավորանքներ թափողների ընդդիմախոս, ՀՀ քաղաքացի)