Լրահոս

15.11.2012 13:35


ՀԱՄԱՍ–ը դիմել է Թուրքիայի օգնությանը

ՀԱՄԱՍ–ը դիմել է Թուրքիայի օգնությանը

Թուրքական «Dünya Bülteni» լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածի դեմ իրականացված ռազմական գործողությունից հետո ՀԱՄԱՍ-ը դիմել է Թուրքիայի օգնությանը:

ՀԱՄԱՍ-ի խոսնակ Սամի Աբու Զեհրին հայտարարել է, որ իրենք Թուրքիային կոչ են արել դիվանագիտական աջակցություն ցուցաբերել՝ Իսրայելի հարձակումները կասեցնելու ու կանխելու համար: Զեհրին Իսրայելին որակել է որպես «ռազմական հանցագործ»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ն արդեն իսկ դատապարտել է Գազայի հատվածի դեմ Իսրայելի ռազմական գործողությունը և պահանջել է անհապաղ դադարեցնել այն:

Այս խորագրի վերջին նյութերը