Լրահոս

15.11.2012 13:15


Իսրայելի բանակի տանկերը մտել են Գազա. «Պաշտպանիչ սյուն» մարտական գործողությունը նոր թափ է հավաքում

Իսրայելի բանակի տանկերը մտել են Գազա. «Պաշտպանիչ սյուն» մարտական գործողությունը նոր թափ է հավաքում

Իսրայելի բանակի՝ ՑԱԽԱԼ–ի տանկային ստորաբաժանումները մտել են Գազայի հատված և գրոհում են պաղեստինցի գրոհայինների դիրքերը։ Այս մասին տեղեկացնում է «Վզգլյադը»։

Մինչ այս, ՑԱԽԱԼ-ը սահմանափակվում էր երկնքից ու ծովից հարվածներով։ Գործողությունը ստացել էր «Պաշտպանիչ սյուն» անվանումը։ Իսրայելական լրատվամիջոցները, այդ թվում նաև Իսրայելի Առաջին ալիքը, նշում են, որ Իսրայելը ցամաքային ռազմական գործողություն է նախապատրաստում Գազայի հատվածում։

 Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Իսրայելի օդուժի իրականացրած 2 տասնյակ գրոհների հետևանքով Գազայի հատվածում բազմաթիվ զոհեր և վիրավորներ են եղել. հաղորդվում էր 10 զոհի և ավելի քան 45 վիրավորի մասին։ Զոհերից երկուսը երեխաներ են։ Առաջին իսկ գրոհի թիրախը ՀԱՄԱՍ–ի ռազմական թևի առաջնորդ Ահմեդ ալ-Ջաաբարին էր:

Հատվածում ծավալվող դեպքերին արձագանքել է Եգիպտոսը՝ հետ կանչելով Իսրայելում իր դեսպանին։ «Մուսուլման եղբայրներ»–ն էլ եգիպտական իշխանություններից պահանջում են խզել բոլոր հարաբերություններն Իսրայելի հետ։ 

Այս խորագրի վերջին նյութերը