ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամ. «Համաշխարհային տնտեսությունը կարող է աճել միլիարդավոր դոլարներով, եթե հակաբեղմնավորիչ միջոցները հասանելի լինեն բոլորին»
ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամը հայտարարել է, որ համաշխարհային տնտեսությունը կարող է աճել միլիարդավոր դոլարներով, եթե հակաբեղմնավորիչ միջոցները հասանելի լինեն աշխարհի բոլոր կանանց համար։ Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»–ն։
Հիմնադրամի տարեկան զեկույցում ասվում է, որ կանայք, ովքեր բեղմնավորման վերահսկողության միջոցներից են օգտվում, սովորաբար ավելի լավ առողջություն, ավելի բարձր կրթուրթյուն և բարձր վարձատրվող մասնագիտություն են ունենում:
Հիմնադրամի տվյալներով՝ ընտանիքի պլանավորմանն ուղղված համաշխարհային հատկացումները կրճատվել են: Բացի այդ, աճում է այն երիտասարդ կանանց թիվը, ովքեր ստիպված են դպրոցից հեռանալ մինչև ուսման ավարտը: Ավելանում է նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների թիվը: Հիմնադրամը նշում է, որ հակաբեղմնավորիչ միջոցների հասանելիությունը ոչ թե արտոնություն է, այլ իրավունք: