Լրահոս

15.11.2012 12:25


ԱՄՆ–ի 7 նահանգ, այնուամենայնիվ, կքննարկի երկրի կազմից դուրս գալու հարցը

ԱՄՆ–ի 7 նահանգ, այնուամենայնիվ, կքննարկի երկրի կազմից դուրս գալու հարցը

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ավարտից (նոյեմբերի 6-ին) և Բարաք Օբամայի հաղթանակից հետո 7 նահանգ, որոնցից 6-ը համարվում է հանրապետական, ստորագրել է երկրի կազմից դուրս գալու խնդրագրի ներքո։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «Վզգլյադը»։

Տեխաս, Լուիզիանա, Հյուսիսային Կարոլինա, Ալաբամա, Ջորջիա, Թենեսի և նույնիսկ դեմոկրատական Ֆլորիդա նահանգներից յուրաքանչյուրը հավաքել է 25 հազ.–ից ավելի ստորագրություն, ինչի դեպքում հնարավոր է դառնում քննարկել Միացյալ Նահանգների կազմից դրանց դուրս գալու խնդրագիրը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նախապես այդ խնդրագրի տակ ստորագրել էր 20 նահանգ, սակայն դրանցից 13-ի հավաքած ձայները չեն բավականացրել խնդրագիրը քննարկման դնելու համար։

Այդ նահանգներից անկախացմանն առավել շատ է ձգտում Տեխասը, որտեղ 100 հազ.–ից ավելի մադ է ստորագրել անկախություն ձեռք բերելու օգտին։

Ավելացնենք, որ վերջին անգամ ԱՄՆ-ի կազմից 1860-1861թթ. է 11 նահանգ դուրս էր եկել, Աբրահամ Լինքոլնի նախագահ ընտրվելուց հետո։ Դրա հետևանքը քաղաքացիական պատերազմն էր, ինչից հետո՝ 1865թ., նահանգները կրկին միավորվել էին։

Այս խորագրի վերջին նյութերը