Սարկոզին ու Պուտինը թեյի շուրջը հիշել են հին ու բարի ժամանակները
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մասնավոր այցով ժամանել է Ռուսաստան և հյուրընկալվել նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնատանը։ Այս մասին հաղորդում է «НТВ» հեռուստաալիքը։
Պուտինը և Սարկոզին Ռուսաստանի նախագահի՝ Նովո Օգարյովոյում գտնվող առանձնատանը թեյի շուրջը հիշել են նախկին համագործակցությունը և երկու երկրների հարաբերություններում առկա դժվարությունների համատեղ հաղթահարումը։ Հատկանշական է, որ հանդիպման ժամանակ քաղաքական գործիչները միմյանց դիմել են «դու»-ով։
«Սիրելի՛ Նիկոլա, ուրախ եմ քեզ տեսնել Մոսկվայում։ Հաճելի է, որ դու ժամանակ ես գտել Մոսկվա այցելել։ Հաճույքով եմ հիշում այն ժամանակը, երբ մենք միասին էինք աշխատում բարդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Ինձ համար հաճելի է, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները զարգանում են նաև նոր նախագահի օրոք։ Դու գիտես, թե մենք ինչպես ենք վերաբերվում երկու երկրների հարաբերություններին, և շնորհակալ ենք քեզ դրանց զարգացման գործում ներդրման համար»,–ասել է Վլադիմիր Պուտինը։
«Միասին մենք շատ բան կարող ենք։ Եթե վերադառնանք այն ժամանակներին, ապա մենք հաղթահարում էինք նաև դժվարությունները։ Եվ այս ամենը՝ ընկերության և վստահության շնորհիվ»,- իր հերթին ասել է Ֆրանսիայի նախկին առաջնորդը։