Իրանի քաղաքացին կոտրել է Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 00։30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Մալիբու» այգու մոտ տեղադրված Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը 2 օտարերկրացի կոտրել են: Նույն օրը՝ ժամը 00։45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Մաշտոցի պողոտայից բաժին են հրավիրել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 1984թ. ծնված Ֆարշիդ Ա.-ին և 198 թ. ծնված Ֆարշադ Ա.-ին: Պարզվել է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 23։30-ին, «Մալիբուի» այգում Ֆարշիդ Ա.-ն նկարվելու համար նստել է Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքին և անզգուշորեն կոտրել: Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Հանգամանքները և վնասի չափը պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Իրանի քաղաքացին կոտրել է Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 00։30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Մալիբու» այգու մոտ տեղադրված Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքը 2 օտարերկրացի կոտրել են:
Նույն օրը՝ ժամը 00։45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Մաշտոցի պողոտայից բաժին են հրավիրել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 1984թ. ծնված Ֆարշիդ Ա.-ին և 198 թ. ծնված Ֆարշադ Ա.-ին:
Պարզվել է, որ նոյեմբերի 14-ին՝ ժամը 23։30-ին, «Մալիբուի» այգում Ֆարշիդ Ա.-ն նկարվելու համար նստել է Հրանտ Մաթևոսյանի արձանի ոտքին և անզգուշորեն կոտրել:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Հանգամանքները և վնասի չափը պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: