ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձել է մամուլում տարածված այն տեղեկությանը, թե կիրակի օրը Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Գանձասար»–«Փյունիկ» խաղից հետո ֆուտբոլի ֆեդերացիայում Հայրապետյանը ծեծել է «Փյունիկ» ակումբի բժիշկ Վարդան Հովասափյանին։
–Հերթական հերյուրանքներն է իմ հասցեին։ Ամեն ինչ խեղաթյուրում են։ Ես հերքում եմ այդ տեղեկությունները։ Նման բան չի եղել։ Մարզական կարգապահությունը խախտելու համար «Փյունիկի» տնօրենը պատժել է մի քանի աշխատակիցների՝ հեռացրել է աշխատանքից, այդ թվում՝ թիմի բժշկին։Ես ի՞նչ կապ ունեմ։
Լրագրողի պատասխան հարցին՝ դո՞ւք էիք հայտարարել, որ մարդկանց պատժում եք ծեծելով, Հայրապետյանը պատասխանել է.
-Դուք նույնպես խեղաթյուրում եք իմ խոսքերը։ Այդ հայտարարությունը ես արել եմ՝ նկատի ունենալով թմրամոլներին։ Եվ նորից եմ կրկնում՝ բժշկին, մարզիչներին աշխատանքից ազատել է «Փյունիկ» ակումբի տնօրենը։ Ես այդ ամենի հետ կապ չունեմ։
Ռուբեն Հայրապետյան. «Ես ի՞նչ կապ ունեմ»