Վանաձորի տարածքային հարկային տեսչությունը սպասարկման ժամանակակից սրահ ունի
Հարկ վճարողների սպասարկման որակի բարելավումը պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է: Սպասարկման որակի բարելավմանն ուղղված կարևորագույն քայլերից մեկը հարկային տեսչություններում ժամանակակից սպասարկման կենտրոնների գործարկումն է:
Մարզերում հարկ վճարողների սպասարկման հերթական ժամանակակից սրահն է այսօր ներկայացվել հարկատուներին. գործարկվել է Վանաձորի տարածքային հարկային տեսչության սպասարկման նորաոճ կենտրոնը: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն ընդգծլ է, որ այս տարածաշրջանում նախկինում գործող 7 տեսչություններ այժմ վերակազմավորվել են մեկ կառույցում. «Վանաձորի ՏՀՏ-ն մասնագիտական հմտություններով համարվում է մեր լավագույն տեսչություններից մեկը: Վանաձորում է նաև գործում տարածաշրջանային առաջին կենտրոնը, որը սպասարկում է Թումանյանի, Գուգարքի, Սպիտակի, Տաշիրի հարկ վճարողներին: Մարզերում իրականացվող ՊԵԿ բարեփոխումները նախ հենց այս տարածաշրջանում են փորձարկվում, ապա տեղայնացվում տարածքային հարկային մյուս տեսչություններում»: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքերով՝ նորաբաց կենտրոնը նպաստելու է ոչ միայն հարկ վճարողների սպասարկման որակի բարելավմանն, այլև հենց այս սրահի միջոցով է իրականացվելու նաև կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում 2013-ից հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացումը. «Այն օգնելու է հարկ վճարողներին, որպեսզի գործընթացն իրականացվի բավականին սահուն և արդյունավետ: Կարևորում եմ նաև այն ձևաչափը, որ սպասարկման կենտրոններում հարկ վճարողներին ոչ միայն կմատուցվեն բարձրորակ ծառայություններ, այլև կվերապատրաստվեն հարկային ծառայողները, ինչն էլ ավելի կբարձրացնի սպասարկման որակը»:
Նշենք, որ Վանաձորի տարածքային հարկային տեսչության սպասարկման նորաոճ կենտրոնն ապահովված է առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակակից պայմաններով` վերազինված նորագույն սարքավորումներով և վերանորոգված աշխատասենյակներով: Բարեփոխումների արդյունքում հարկ վճարողների սպասարկումն իրականցվում է «մեկ պատուհանի» սկզբունքով. հարկ վճարողները տեսչություն ացելելիս այլևս ստիպված չեն լինի իրենց հուզող հարցերը պարզաբանելու կամ խնդիրներին լուծում տալու համար ավելորդ ժամանակ և միջոցներ վատնել` սենյակից սենյակ, հարկից հարկ անցնելով: Արդյունքում` էապես նվազեցվում է հարկային տեսուչ-հարկ վճարող շփումը: Վանաձորի տարածքային հարկային տեսչության սպասարկման կենտրոնում հարկատուները հնարավորություն ունեն կողմնորոշվել նաև ցանկացած հարցի վերաբերյալ. այցելուներին հասանելի տեղում տեղադրված է հայտարարությունների ցուցատախտակ, ինչն իր հերթին նույնպես կնպաստի հարկ վճարողների իրազեկման մակարդակի բարձրացմանը: «Սպասարկման կենտրոնի միջոցով է իրականացվում հարկատուների հետ տարվող աշխատանքի շուրջ 90 տոկոսը, այդպիսով շփումը տեսչության մյուս ստորաբաժանումների հետ նվազեցվում է: Սպասարկման բարելավմանն ուղղված միջոցառումներին զուգընթաց կատարելագործվում են նաև հսկողական մեխանիզմները, մասնավորապես հարկային վարչարարության գործընթացներում ներդնելով էլեկտրոնային կառավարման համակարգը, ինչը թույլ է տալիս մեզ նվազագույն շփման պայմաններում իրականացնել առավել արդյունավետ հսկողություն: Մեր հարկատուներին առաջարկելով բարձրակարգ ծառայություններ, միաժամանակ ակնկալում ենք, որ վերջիններս ինքնահայտարարագրեն իրենց իրական եկամուտները և հարկային պարտավորությունները»,-նշել է Վանաձորի ՏՀՏ պետ Վախթանգ Սիսակյանը:
Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքերով, Երևանում և մարզերում ժամանակակից սպասարկման կենտրոնների գործարկման գործընթացը սկսվել է դեռևս 2010-ից, ակտիվ շարունակվել է 2011-ին և 2012-ին: Այս տարիների ընթացքում Երևանում բացվել է սպասարկման 10 կենտրոն` Կենտրոնի, Արաբկիրի, Խոշոր հարկ վճարողների, Էրեբունու, Նոր Նորքի, Շենգավիթի և Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչություններում, իսկ մարզերում` Սևանի, Եղեգնաձորի, Գյումրիի ՏՀՏ-ներում: Տարածաշրջանային սպասարկման առաջին կենտրոնը 2010-ին բացվել էր Վանաձորում: Հարկ վճարողների սպասարկման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները շարունակական բնույթ են կրելու. ընթացքի մեջ են նաև հանրապետության մյուս մարզերում նույն ձևաչափով սպասարկման կենտրոններ բացելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Կոմիտեի նախագահը հարկային տեսչությունների առջև խնդիր է դրել` նմանատիպ սպասարկման կենտրոնների ստեղծման հիմնական նպատակադրումը շատ հստակ պետք է լինի. հասնել նրան, որ, անկախ տարածաշրջանային պատկանելությունից, հնարավոր լինի ՊԵԿ-ի ցանկացած սպասարկման կենտրոնում` գրասենյակում իրականացնել ընթացակարգեր` ինչպես հարկային, այնպես էլ մաքսային ծառայությունների հետ կապված: Այսինքն, օրինակ` Վանաձորի տարածքային հարկային տեսչությունում գրանցված հարկատուն հնարավորություն ունենա, անհրաժեշտության դեպքում, ասենք` Երևանի ցանկացած հարկային տեսչության սպասարկման կենտրոն մտնել և իրեն անհրաժեշտ հաշվետվություններն այնտեղ հանձնել կամ որևէ մաքսակետի հետ գործով առնչվող անձը կարողանա նույն հարկային գրասենյակից իրականացնել իրեն անհրաժեշտ գործառույթներն` առանց այնտեղ այցելելու: Այսինքն, գործում է մեկ միասնական տեղեկատվական համակարգ:
Կոմիտեի ղեկավարությունը հետևողական է հարկ վճարողների սպասարկման ամբողջ համակարգը բարձր և մեկ ընդհանուր մակարդակի հասցնելու հարցում: Հարկ վճարողների սպասարկման կատարելագործմամբ` ՊԵԿ-ը հարկատուների հետ շփումը տեղափոխում է կառուցողական երկխոսության դաշտ և այս ուղղությամբ իրականացվող բարեփոխումները շարունակական բնույթ են կրելու:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին