Լրահոս

14.11.2012 19:53


Տիգրան Սարգսյանը չի մեկնաբանում Ռոբերտ Քոչարյանի հայտարարութունը

Տիգրան Սարգսյանը չի մեկնաբանում Ռոբերտ Քոչարյանի հայտարարութունը

Այսօր խորհրդարանում լրագրողները ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվել են, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին, որտեղ նա խոսել էր կառավարման խորհրդարանական համակարգի և ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու մասին։

Նախ թույլ տվեք չմեկնաբանել նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականը,–ասել է Տ. Սարգսյանը

Նա ավելացրել է, որ Ընտրական օրենսգիրքը բոլորովին վերջերս է փոխվել, և ընտրություններից մի քանի ամիս առաջ դրա մասին խոսելը նպատակահարմար չէ.

–Նախագահական ընտրություններից հետո մենք հնարավորություն կունենանք կառավարման համակարգի արդյունավետության վերաբերյալ քաղաքական բանավեճ ունենալ Ազգային ժողովում:

Նա նաև քիչ հավանական է համարել, որ առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվեն նախկին նախագահները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը