Խոսրով Հարությունյանին տարանջատելու ժամանակն է: Չգիտեմ ինչից, չգիտեմ ինպես, բայց պետք է նրան տարանջատել: Իսկ դրա համար, նախևառաջ, պետք է պարոն Հարությունյանին անջատել: Չանջատեք՝ վերջը վատ է լինելու՝ այդ մարդու էլ, նրան միացնողի էլ: Ինչպե՞ս: Շատ պարզ: Խրոցակը հանում եք վարդակի միջից և վերջ: Ասում են՝ միացրած արդուկը կկոպտի, կայրի, կկծի, նույնիսկ կգոռա, բայց դրան պետք չէ ուշադրություն դարձնել: Հին հայկական սովորություն է՝ միցնել-անջատել, միացնել, հետո նորից անջատել: Իսկ մեր կարծիքով՝ բացարձակապես ոչ մի տարբերություն՝ ՙարդուկի՚ հե՞տ այդպես կվարվես, թե՞ Խոսրով Հարությունյանի, ՙթեյնիկի՚ հե՞տ, թե Արտաշես Գեղամյանի, ՙէլեկտրական բողոքի գրքի՚ հե՞տ, թե՞ Հայկ Բաբուխանյանի:
Բոլոր այս մարդիկ իրենց համար հանգիստ նստած էին, որ նույն է, դրված էին իրենց գրասենյակներում: Թե ինչ մեղու էր կծել Սերժ Սարգսյանին, վերցրեց ու հայ-թուրքական ֆուտբոլի մասնագետ հռչակեց սրանց: Գեղամյանը տուտ ժե վեպեր գրեց հայ-թուրքական մեծ շախմատի մասին, Խոսրով Հարությունյանը, որպեսզի հասարակությունը շոկից դուրս գա, նախ ասաց, որ թուրքերի թուրքամետ հայտարարությունները թուրքերի ներքին օգտագործման համար են և ապա՝ հիշեց իր վարչապետության տարիները, թե ինչպես էր Թուրքիան ստնտու մոր նման կերակրում խոսրովյան Հայաստանը: Իսկ ինչ վերաբերում է Բաբուխանյան Հայկին, մենք միշտ էլ ասել ենք, որ նա ուրիշ ֆռուկտ է: Սա հասցրեց հայոց մայր բուհում դիսերտացիա պաշտպանել, եթե հիշողությունս չի դավաճանում՝ ՙՀայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հայ բազմաչարչար մամուլում՚ թեմայով:
Հետո, երբ բուղը անցավ,Սերժ Սարգսյանը միառժամանակ անջատեց սրանց: Վերջին հաշվով ինչքա՞ն կարելի է վեպ գրել, ինչքն կարելի է խոսել Թուրքիայի մարդասիրական էության մասին, քանի՞ դիսերտացիա կարելի է պաշտպանել նույն թեմայով: ԱԺ ընտրությունների քողի տակ, սակայն, Սերժ Սարգսյանն իր ունեցած քաղաքական խլամի հետ ԱԺ բերեց նաև հիշյալ երեք անձնավորություններին, որոնց, գործի բերումով, շարունակում է ստեպ-ստեպ միացնել-անջատել: Նայած օրակարգին՝ դանո՞ս է պետք գրել, մատնությո՞ւն անել, կեղծ վկայությո՞ւն տալ, կո՞ւրծք ճղել, ամբիո՞նը ջարդել և այլն:
Մեր այսօրվա զայրույթի բուն պատճառը ՙԵրկիր մեդիա՚ հեռուստատեսության ՙանզգույշ՚ քայլն է: Մեզ թվում էր, որ Ֆրանսիա մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը անջատած կլիներ բոլոր սարքավորումները, բայց բանից պարզվեց, որ Խոսրով Հարությունյանին, հերթապահության կարգով, միացրած էր թողել: Օգտվելով նախագահի միտումնավոր անփութությունից, հիշյալ հեռուստատեսությունը մոտ կես ժամ, օգտվեց Խոսրով Հարությունյանի ծառայություններից՝ հանրությանը լուսավորելով մեծամասնական մանդատավորների առավելությունների մասին մի դասախոսությամբ, որ իր որակով խոսրովական լինելուց բացի նաև ծիծաղելի էր: Չգիտեմ, երկար ժամանակ չմիացվելուց գուցե (Օսկանյանի դեպքից հետո նրան չէինք լսել), Խոսրով Հարությունյանի տեսա-լսա-հիշողական համակարգի բատարեյկաները նստել էին: նա այնքան մոռացկոտ էր դարձել, այնքան կույր ու խուլ, որ ասես այս երկրի քաղաքացի չլիներ: Ծիպը՝ չինացի, որ Տիբեթից, պատահաբար, հայտնվել էր Հայկական Բարձրավանդակում: Ուրիշ էլ ո՞վ կարող էր այդպիսի հաջողությամբ ՙապացուցել՚, որ Հայաստանում մեծամասնական մանդատներ ձեռք գցած պատգամավորներն ավելի ակտիվ են քան համամասնականները, ավելի օգտակար են մարզերին ու նպաստում են նրանց համաչափ զարգացմանը: Լավ է, որ Խոսրով Հարությունյանի համամասնական ընկերները անջատված են այս օրերին, այլապես, օգտվելով Սերժ Սարգսյանի բացակայությունից, համամասնական ճամբարին դավաճանած Խոսրով Հարությունյանին (ի դեպ՝ Խոսրովն էլ է համամասնական) մեկ-երկու խոսք կասեին՝ գիտես, ընկեր ջան, դու հիմա մեր հացն ես կտրում, մեզ վրա ստվեր ես նետում:
Կզայրանա՞ Սերժ Սարգսյանը, երբ վերադառնա Հայաստան և իմանա եղելությունը, այն է՝ ՙԵրկիր մեդիայի՚ հանդգնությունը՝ խոսացնել ՙպատահաբար՚ միացված մնացած սարքավորումը: Պիտի որ զայրանա: Հիմա նա համարյա միշտ զայրացած է: Հեչ որ չէ, մի անգամ էլ գորգ կհրավիրի Վլադիմիր Գասպարյանին, Գորիկ Հակոբյանին և Աղվան Հովսեփյանին՝ դուք քնա՞ծ եք, որ առանց իմ գիտության, օրը ցերեկով արդուկս տարել են: Այսօր արդուկս են տանում, վաղը կարող են դհոլս տանել և դուք դարձյալ անմեղ հայացքներով կնայեք ինձ… Հա, սիրում է վերջում ավելացնել՝ էլ չկրկնվի:
Ամփոփենք: Եթե նկատեցիք, մենք այս հոդվածի որոշ բառեր ու արտահայտություններ չակերտի մեջ էինք առել: Հիմա շատերը նշանակություն չեն տալիս այդ կետադրական նշանին, բայց, ամեն դեպքում, մենք էլ այնքան միամիտ չենք, որ հավատանք, թե Սերժ Սարգսյանը կարող է անփութության պատճառով որևէ բան միացրած թողնել: Ինքը մոռանար՝ անմիջապես կզեկուցեին ու կհարցնեին՝ ի՞նչ անենք: Նախագահականում այնքա՛ն պարապ մարդ կա՛: Եվ ուրեմն այս հոդվածն այդ պարապ մարդկանց համար է նաև, որ սրանից հետո իմանան, թե ում (ինչը) միացնեն խիստ որոշակի իրավիճակներում, եթե մանավանդ Սերժ Սարգսյանը տեղում չէ: Դժվար չէր՝ հարցնեին մի կես բերան և նոր իրենց արդուկը տային «Երկիր մեդիային»:
Մեծ աղմուկ ոչնչից
Եթե քաղաքական գործիչը կարող է լինել դատարկ դհոլ,
ապա կարող է լինել նաև՝ միացրած արդուկ:
«Ֆրանսուա Օլանդ»

Էդիկ Անդրեասյան