Քաղաքական

14.11.2012 17:28


«Ժառանգություն»-ԲՀԿ հանդիպման շուրջ

«Ժառանգություն»-ԲՀԿ հանդիպման շուրջ

Վերջին օրերին լրատվամիջոցներում հայտնված որոշ  կարծիքների եւ մեկնաբանությունների առնչությամբ պաշտոնապես վերահաստատվում է, որ նոյեմբերի 12-ին «Ժառանգության» Կենտրոնական գրասենյակում կայացել է նախապես եւ պաշտոնապես համաձայնեցված հանդիպում «Ժառանգություն» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատվիրակների միջեւ:

«Ժառանգության» կողմից հանդիպմանը մասնակցել են կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ վարչության անդամ, մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Հանդիպմանն արծարծված հարցերը ներկայացվելու են վարչության հերթական նիստում, ընթացիկ ամսում: Հետագա քայլերը կորոշվեն վարչության քննարկումներից հետո: 

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը