Քաղաքական

14.11.2012 17:03


Գագիկ Ծառուկյանն առաջինն է դրական, իսկ Սերժ Սարգսյանը՝ բացասական վարկանիշով

Գագիկ Ծառուկյանն առաջինն է դրական, իսկ Սերժ Սարգսյանը՝ բացասական վարկանիշով

«Իմ կարծիքը» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակել է իր վերջին համապետական հարցման արդյունքները:

Հարցումն անց է կացվել նոյեմբերի 1-8-ն ընկած ժամանակահատվածում: Հարցման է ենթարկվել 2600 մարդ: Հարցումն իրականացվել է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում: Հարցման մասնակիցներին տրվել է ընդամենը երկու հարց.

1. Եթե նախագահական ընտրությունները կայանան առաջիկա կիրակիր օրը, ապա ո՞ւմ օգտին կքվեարկեք:

2. Նախագահական ընտրությունների ժամանակ ու՞մ օգտին որևէ դեպքում չեք քվեարկի:

Հարցման արդյունքներն ամփոփելուց հետո ստացվել է հետեւյալ պատկերը.

1. Գագիկ Ծառուկյան 1004 (38.6%)

2. Լեւոն Տեր-Պետրոսյան 383 (14.7%)

3. Սերժ Սարգսյան 234 (9.0%)

4. Վարդան Օսկանյան 198 (7.6%)

5. Րաֆֆի Հովհաննիսյան 157 (6.0%)

6. Այլ թեկնածու 65 (2.5%)

7. Չեմ կողմնորոշվել 559 (21.6%)

Արդեն իսկ կողմնորոշված հարցման մասնակիցների (հաշվի չեն առնվել չկողմնորոշվածների ձայները) պատասխանների ամփոփոփումից հետո ստացվել է հետեւյալ պատկերը.

1. Գ. Ծառուկյան 49.2%

2. Լ. Տեր-Պետրոսյան 18.8%

3. Ս. Սարգսյան 11.4%

4. Վ. Օսկանյան 9.7%

5. Ր. Հովհաննիսյան 7.7%

6. Այլ թեկնածուներ 3.2%

Նախագահական ընտրությունների ժամանակ ու՞մ օգտին որեւէ դեպքում չեք քվեարկի:

Ամփոփելով այս հարցի պատասխանները ստացվել է հետեւյալ պատկերը.

1. Ս. Սարգսյան 1352 (52.0%)

2. Լ. Տեր-Պետրոսյան 543 (20.9%)

3. Վ. Օսկանյան 226 (8.7%)

4. Ր. Հովհաննիսյան 109 (4.2%)

5. Գ. Ծառուկյան 91 (3.5%)

6. Այլ 279 (10.7%)

Այս խորագրի վերջին նյութերը