Լրահոս

14.11.2012 16:29


ՀՀ պաշտպանության նախարարությունում բացվել է ամերիկյան անգլերենի ուսուցման լինգաֆոնային լսարան

ՀՀ պաշտպանության նախարարությունում բացվել է ամերիկյան անգլերենի ուսուցման լինգաֆոնային լսարան

ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմակրթության վարչության օտար լեզուների կենտրոնում նոյեմբերի 14-ին բացվել է ամերիկյան անգլերենի ուսուցման լինգաֆոնային լսարան:

Լսարանը հագեցած է 15 համակարգիչներով, տեսաարտացոլող սարքերով և այլ անհրաժեշտ պարագաներով: Այս լսարանը ՀՀ Զինված ուժերի սպաներին և քաղաքացիական հատուկ ծառայողների հնարավորություն կընձեռին զարգացնել լսողական և խոսակցական անգլերենի մակարդակը: Հետագայում լսարանում կիրականացվեն առցանց թեստավորում, հեռակա ուսուցում:

Լսարանի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության և ռազմավարության դիրեկտորիատի փոխտնօրեն, դերծովակալ Մարկ Մոնտգոմերին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ:

Ամերիկյան կողմը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում այդպիսի  լաբորատորիաների դերը և դրանց ավելացումը:

Ամերիկյան անգլերենի ուսուցման նմանօրինակ լսարաններ ավելի վաղ բացվել են նաև Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվ. ռազմական ավիացիոն ինստիտուտում և Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտում:  

Այս խորագրի վերջին նյութերը