Արծվիկ Մինասյանը կոչ է արել դեմ քվեարկել բյուջեի նախագծին
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհրդարանում 2013թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ընդգծել է, որ թեև այդ փաստաթղթում ներառված են ռիսկերը, բայց դրանց նկարագրությունը հնարավորություն չի տալիս դրանք ընկալել, հասկանալ և կառավարել:
–Այդ ռիսկերի նկարագրությունն այնքան ծավալուն է, այնքան անորոշություններ են պարունակում։ Եթե անգամ այս բյուջեն չկատարվի, հիմնավորում կա՝ համաշխարհային զարգացումները թույլ չեն տվել: Ցանկացա՛ծ ձախողում կարելի է պատճառաբանել դրանով,-հայտարարել է նա:
Պատգամավորը նաև նշել է, հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով կառավարությունը չի լուծում 240 000 գործազուկներին աշխատանքով ապահովելու, տնտեսական աճի և այլ խնդիրները։
Եզրափակելով իր խոսքը՝ Ա. Մինասյանը պատգամավորներին կոչ է արել դեմ քվեարկել բյուջեի նախագծին:

7or.am