Լրահոս

14.11.2012 15:22


Թիրախը պետք է լինի Սերժը

Թիրախը պետք է լինի Սերժը

ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Այս պահին ընդդիմության դեմ պայքարելը հավասար է դավաճանության սեփական ժողովրդի նկատմամբ: Այդպիսի գործելակերպը որևէ արդարացում չունի: Տարբերություն չկա, թե ինչից դրդված կարելի է սա անել. ծախված լինելու, թե միամտության: Կարևորը, որ հասցված վնասը նույնն է:

Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր ուժերն ու անհատները իրենց քննադատության, պայքարի թիրախ պիտի դարձնեն Հայաստանը կործանող Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած ռեժիմը:

Մենք կորցնում ենք Հայաստանը: Միայն ահագնացող արտագաղթը բավական է, որ շատ մոտ ապագայում մեզ ջնջեն որպես պետություն աշխարհի քարտեզից: Սրա միակ պատճառը ժողովրդին ահաբեկող, թալանող, արտագաղթի դրդող իշխանությունն է:

Հայաստանը պահպանել ցանկացողների գործողությունները պետք է լինեն համաչափ»:

Այս խորագրի վերջին նյութերը