Մեկնարկել է հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը
Նոյեմբերի 14-ին Երևանում մեկնարկեց Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի հայկական կողմի համանախագահն է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, գերմանական կողմի համանախագահը` ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության վարչության ղեկավար Անդրեաս Գիսը: Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` կայուն տնտեսական զարգացում, էներգետիկա, շրջակա միջավայր, ժողովրդավարություն, համայնքային զարգացում և իրավական պետություն թեմաների շրջանակում: Նիստում նախատեսված է ստորագրել փոխհամագործակցության արձանագրություն, որը հիմք կհանդիսանա նաև մի համաձայնագրի ստորագրման համար, համաձայն որի 75 մլն եվրո վարկ և 4,5 մլն եվրո դրամաշնորհ է տրամադրվելու Հայաստանին: Նախատեսվում է նաև ֆինանսավորման համաձայնագիր ստորագրել:
Մեկնարկել է հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը
Նոյեմբերի 14-ին Երևանում մեկնարկեց Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի հայկական կողմի համանախագահն է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, գերմանական կողմի համանախագահը` ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության վարչության ղեկավար Անդրեաս Գիսը:
Նիստի ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` կայուն տնտեսական զարգացում, էներգետիկա, շրջակա միջավայր, ժողովրդավարություն, համայնքային զարգացում և իրավական պետություն թեմաների շրջանակում:
Նիստում նախատեսված է ստորագրել փոխհամագործակցության արձանագրություն, որը հիմք կհանդիսանա նաև մի համաձայնագրի ստորագրման համար, համաձայն որի 75 մլն եվրո վարկ և 4,5 մլն եվրո դրամաշնորհ է տրամադրվելու Հայաստանին: Նախատեսվում է նաև ֆինանսավորման համաձայնագիր ստորագրել: