ՀՀ վերահսկիչ պալատից ստացված արձանագրությունների քննարկման արդյունքում հարուցվել է 11 քրեական գործ
2008-2009թթ. ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատից ստացված արձանագրությունների քննարկման արդյունքում հարուցվել է 11 քրեական գործ: Նյութերի նախապատրաստմամբ և քրեական գործերի նախաքննության ընթացքում վերականգնվել է 193,9 մլն. դրամ:
Այսպես՝ 2008թ. ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատից գլխավոր դատախազությունում ստացվել է 8 արձանագրություն, նախապատրաստված նյութերով հարուցվել է 5 քրեական գործ, իսկ 3 նյութերով որոշումներ են կայացվել՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Նյութերի նախապատրաստմամբ եւ քրեական գործերի նախաքննության ընթացքում վերականգնվել է 135 մլն. դրամ:
2009թ. ընթացքում ստացվել է 8 արձանագրություն, որոնցից 1-ն ուղարկվել է վերահսկիչ պալատի նախաձեռնությամբ, իսկ 7-ը պահանջվել է գլխավոր դատախազության կողմից: Հիշյալ 7 արձանագրությունները ուղարկվել են դատախազություն կրկնակի հիշեցումից հետո՝ 5 ամիս անց՝ 2009թ. դեկտեմբերի 21-ին: Արձանագրություններից մեկում ներկայացված են եղել 3 համայնքներում արձանագրված խախտումների փաստեր, որոնց կապակցությամբ նախապատրաստվել են առանձին նյութեր: Նախապատրաստված նյութերով հարուցվել է 6 քրեական գործ, իսկ 4 նյութերով կայացվել են որոշումներ՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին: 2009թ. նյութերի նախապատրաստմամբ եւ քրեական գործերի նախաքննության ընթացքում վերականգնվել է 58,9 մլն. դրամ:
2010թ. ընթացքում գլխավոր դատախազությունում ՀՀ վերահսկիչ պալատից նյութեր կամ արձանագրություններ չեն ստացվել:
Ծանուցում. ՀՀ վերահսկիչ պալատից ստացվել են նյութեր նաեւ՝ ՀՀ կառավարության՝ 2003թ. Հուլիսի 23-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 983-Ն որոշմամբ նախատեսված բնակարանները գնելու նպատակով 2004թ. դեկտեմբերի 27-ին, 2005թ. դեկտեմբերի 27-ին եւ 2006թ. դեկտեմբերի 25-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում կատարված աշխատանքների ընթացքում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ: Նկատի ունենալով, որ մինչ այդ՝ 2008թ. ապրիլի 22-ին, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 188-րդ հոդվածի 3-րդ մասերի հատկանիշներով արդեն իսկ հարուցված եղել է քրեական գործ՝ նախաքննությունը հանձնարարելով ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը, ուստի՝ վերահսկիչ պալատից ստացված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ հարուցված քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար:
Նշենք, որ հիշյալ ընկերության վերաբերյալ նյութերը վերահսկիչ պալատից ստացվել են դատախազության կողմից քրեական գործի հարուցումից 6 ամիս անց: Քրեական գործի նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված 525,2 մլն. դրամ վնասը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայություն