Լրահոս

14.11.2012 13:46


««Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲ ընկերության կոլեկտիվի արձագանքը Մարդու իրավունքների պաշտպանի ոչ արհեստավարժ միջնորդությանը»

««Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲ ընկերության կոլեկտիվի արձագանքը Մարդու իրավունքների պաշտպանի ոչ արհեստավարժ միջնորդությանը»

Ս/թ. ապրիլ ամսին 80-ամյա կոլեկտիվը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին,  խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները, Հմայակ Հովհաննիսյանի կողմից ընկերության կոլեկտիվի անդամներին վիրավորանք հասցնելու փաստով: Սակայն մինչ օրս  Մարդու իրավունքների  «պաշտպան» Կ. Անդրեասյանի  ոչ հետևողական մոտեցման արդյունքում պատասխան չի ստացվել:

Մենք զարմացած ու զայրացած ենք այն փաստի առիթով, որ չի արձագանքվել մի ամբողջ կոլեկտիվի դիմումին, այն դեպքում, երբ պաշտպանը այդպես արագությամբ արձագանքել է մասնավոր անձ Հմայակ Հովհաննիսյանի «ոտնահարված» իրավունքին:

Հանրությանը տեղեկացնում ենք, որ այդ նույն մարդու իրավունքների պաշտպանը կարող էր  տեղեկանալ  ընկերության զբաղեցրած տարածքի մի մասի Հմայակ Հովհաննիսյանի կողմից մասնավորեցման գործընթացի օրինականության մասին:

Արդյոք փոքր կենտրոնում կարելի էր 1քառ.մետր տարածքը վաճառել 50ԱՄՆ դոլարով, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում կոլեկտիվը նույնպես դիմել էր մասնավորեցնելու իր կողմից զբաղեցրած տարածքը:

Վերջապես  2012թ. կարողացանք մասնավորեցնել մեր կողմից զբաղեցրած տարածքը, որից հետո անմիջապես շենքի մյուս սեփականատերերին փոխանցվեց ընդհանուր օգտագործման տարածների վերաբերյալ  պայմանագիր, որին  Հմայակ Հովհաննիսյանը դեռևս չի արձագանքել:

Մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու առաջարկով պետք է հանդես գար, առանց խնդրի էության մեջ խորանալու, այլ իր գործունեությանը համապատասխան պաշտպաներ 1961թ. սեփական միջոցներով կառուցած շենքի իրական տերերի ոտնահարված իրավունքները:

                         «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ աշխատավորական կոլեկտիվ

Այս խորագրի վերջին նյութերը