Լրահոս

14.11.2012 13:27


Օմբուդսմենի առաջարկությունները ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծիվերաբերյալ

Օմբուդսմենի առաջարկությունները  ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծիվերաբերյալ

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է եկել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններով։

Առաջարկությունների փաթեթը ներառում 1 օրենքի բարեփոխման տարբեր  առաջարկներ, մասնավորապես՝ նախատեսել անչափահասներից բացատրություններ վերցնելու հատուկ կարգհամաձայն որի այն կարող է իրականացվել անչափահասի օրինական ներկայացուցչի ներկայությամբոստիկանությանան չափահասների գործերով համապատասխան ստորաբաժանման աշխատակցի կամ հոգեբանի/մանկավարժի պարտադիր ներկայությամբհաշվի առնելովոր ընտանեկան բռնությունները  երեխայի վրա ունենում են ծանր և հոգեճնշող ազդեցություն:

Եվս մեկ կարևոր առաջարկություն էր «Թեժ գիծ» բառակապակցությունից առաջ ավելացնել «շուրջօրյա»  բառը՝ ելնելով  հնարավոր ընտանեկան զոհերի իրավունքների լիարժեք պաշտպանության նկատառումներից։ Սա հիմնավորվում է միջազգային փորձովհամաձայն որիընտանեկան բռնության կանխարգելմանանձանց պաշտպանությաննրանց հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու նպատակով ստեղծված «Թեժ գիծ» ծառայությունները շուրջօրյա են։

Առաջարկվում է նախատեսել նաևոր յուրաքանչյուր ահազանգ կամ բողոք ենթակա լինի անհապաղ ստուգման և/կամ քննարկամանորի արդյունքում կկայացվի ընտանեկան բռնությունը կանխարգելող հատուկ միջոցի կիրառման մասին  որոշում

Բացի այդ առաջարկվում է  մշակել ընտանեկան բռնություններից պաշտպանության այնպիսի հատուկ մեխանիզմներորոնց արդյունքում կբացառվեն ընտանեկան բռնության զոհի կամ նրա երեխաների կրթության իրավունքի  հնարավոր սահմանափակումները:

Օրենքի նախագծի վերաբերյալ Օմբուդսմենի բոլոր առաջարկություններին ծանոթանալու համար այցելեք Մարդու իրավունքների պաշտպանի կայքէջ՝ http://pashtpan.am/article/837:

Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը