Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 13-ին՝ ժամը 19։20-ին, 1955թ. ծնված Վլադիսլավ Մ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 13։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, 1959թ. ծնված Աշխարբեկ Ք.-ն և նրա հետ ևս մի անձ Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 4/Ա հասցեում գտնվող իր աշխատասենյակում վիճաբանության մեջ են մտել իր և որդու` 1984թ. ծնված Էդուարդ Մ.-ի հետ, որի ընթացքում Աշխարբեկ Ք.-ն իր «Բրաունինգ» տիպի ատրճանակից փորձել է կրակել Էդուարդ Մ.-ի ուղղությամբ, սակայն ատրճանակը չի կրակել և այդ ժամանակ Վլադիսլավ Մ.-ին հաջողվել է Աշխարբեկ Ք.-ի ձեռքից խլել ատրճանակը, ինչից հետո Աշխարբեկ Ք.-ն և նրա հետ եղած անձը դիմել են փախուստի:
Վլադիսլավ Մ.-ն ատրճանակը` 9 փամփուշտով և փամփշտակալով, ներկայացրել է բաժին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աշխարբեկ Ք.-ի հետ եղած անհայտ անձը 1977թ. ծնված Արտաշես Խ.-ն է: Նույն օրը՝ ժամը 23։10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել Արտաշես Խ.-ն և Աշխարբեկ Ք.-ն՝ հայտարարելով, որ իրենց նույն օրը Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 4/Ա հասցեում ծեծի են ենթարկել Վլադիսլավ Մ.-ն և նրա որդի Էդուարդ Մ.-ն: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:
Ատրճանակը, բարեբախտաբար, չի կրակել
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 13-ին՝ ժամը 19։20-ին, 1955թ. ծնված Վլադիսլավ Մ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 13։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, 1959թ. ծնված Աշխարբեկ Ք.-ն և նրա հետ ևս մի անձ Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 4/Ա հասցեում գտնվող իր աշխատասենյակում վիճաբանության մեջ են մտել իր և որդու` 1984թ. ծնված Էդուարդ Մ.-ի հետ, որի ընթացքում Աշխարբեկ Ք.-ն իր «Բրաունինգ» տիպի ատրճանակից փորձել է կրակել Էդուարդ Մ.-ի ուղղությամբ, սակայն ատրճանակը չի կրակել և այդ ժամանակ Վլադիսլավ Մ.-ին հաջողվել է Աշխարբեկ Ք.-ի ձեռքից խլել ատրճանակը, ինչից հետո Աշխարբեկ Ք.-ն և նրա հետ եղած անձը դիմել են փախուստի:
Վլադիսլավ Մ.-ն ատրճանակը` 9 փամփուշտով և փամփշտակալով, ներկայացրել է բաժին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աշխարբեկ Ք.-ի հետ եղած անհայտ անձը 1977թ. ծնված Արտաշես Խ.-ն է:
Նույն օրը՝ ժամը 23։10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել Արտաշես Խ.-ն և Աշխարբեկ Ք.-ն՝ հայտարարելով, որ իրենց նույն օրը Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 4/Ա հասցեում ծեծի են ենթարկել Վլադիսլավ Մ.-ն և նրա որդի Էդուարդ Մ.-ն:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն: