Տնտեսական

14.11.2012 12:44


«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը մերժվեց

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը մերժվեց

Այսօր Ազգային ժողովը ձայների 37 կողմ, 58 դեմ հարաբերակցությամբ մերժեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախօրեին ՀՅԴ քննարկված նախագիծը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախագծով առաջարկվում էր «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում ամրագրել, որ յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ՀՀ-ում աշխատավարձի ամսական և ժամավճարի նվազագույն չափերը սահմանվում են պետական բյուջեի մասին օրենքով: Իսկ աշխատավարձի ամսական նվազագույն չափը սահմանելիս պետք է հաշվի առնվի գնաճի մակարդակը, կենսաապահովման նվազագույն բյուջեն կամ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, ինչպես նաև միջին աշխատավարձը:

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը