ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նոյեմբերի 14-ի նախագահության նիստում որոշում ընդունվեց 2013թ. ՀՀ ԳԱԱ-ի 70-ամյակի տոնակատարության միջոցառումների մասին: Տոնական միջոցառումների շարքում կլինեն ժողովածուների հրատարակումներ, հատուկ բուկլետների թողարկումներ և հոբելյանական ցուցահանդեսի անցկացում:
Հայաստանիգիտություններիակադեմիան հիմնադրվելէ 1943թ. նոյեմբերի 10-ին՝ 1935թ.-իցգործողԽՍՀՄհայկականմասնաճյուղիհիմանվրա: Ակադեմիայի առաջին հիմնադիրներից մեկը և պրեզիդենտն էր ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ ՀովսեփՕրբելին: 1947-1993թթ. ակադեմիան ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Վիկտոր Համբարձումյանը: 1993-2006 թթ. ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտն էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը: 2006թ. մայիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ է ընտրվել ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Ներկայումս ՀՀԳԱԱ-նմիավորումէ 34-իցավելի գիտականինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններևայլ կազմակերպություններ:
2013թ. ՀՀ ԳԱԱ-ն կնշի իր 70-ամյա հոբելյանը
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նոյեմբերի 14-ի նախագահության նիստում որոշում ընդունվեց 2013թ. ՀՀ ԳԱԱ-ի 70-ամյակի տոնակատարության միջոցառումների մասին: Տոնական միջոցառումների շարքում կլինեն ժողովածուների հրատարակումներ, հատուկ բուկլետների թողարկումներ և հոբելյանական ցուցահանդեսի անցկացում:
Հայաստանի գիտությունների ակադեմիան հիմնադրվել է 1943թ. նոյեմբերի 10-ին՝ 1935թ.-ից գործող ԽՍՀՄ հայկական մասնաճյուղի հիման վրա: Ակադեմիայի առաջին հիմնադիրներից մեկը և պրեզիդենտն էր ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Հովսեփ Օրբելին: 1947-1993թթ. ակադեմիան ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ և Հայաստանի ԳԱ իսկական անդամ Վիկտոր Համբարձումյանը: 1993-2006 թթ. ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտն էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը: 2006թ. մայիսի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ է ընտրվել ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Ներկայումս ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: