ՀՀԿ պատգամավորը ԲՀԿ նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների մեջ ցանկանում է դրական բան տեսնել
Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հայտնել է, որ ՀՀԿ-ն մինչև դեկտեմբերի 15-ի համագումարն անցկացնում է ժողովներ, ընտրում պատվիրակներ: Ինչ վերաբերում է առաջիկա նախագահական ընտրություններին և ԲՀԿ նախաձեռնած քաղաքական խորհրդակցություններին, բանախոսն ասել է. «Ուզում եմ քաղաքական խորհրդակցությունների մեջ դրական բան տեսնել, որ այն իսկապես կհամախմբի ընդդիմադիր դաշտը: Այն պետք է լինի հանուն ինչ-որ բանի, ոչ թե ընդդեմ: Չեմ կարծում, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգի հարցը պետք է հիմա բարձրացնել, քանի որ մենք գնում ենք նախագահական ընտրությունների, ոչ թե խորհրդարանական»։

7оr.am