Լրահոս

14.11.2012 12:19


188 պետություն ԱՄՆ–ից պահանջում է վերջ տալ Կուբայի նկատմամբ բեռնագելք կիրառելուց

188 պետություն ԱՄՆ–ից պահանջում է վերջ տալ Կուբայի նկատմամբ բեռնագելք կիրառելուց

Աշխարհի գրեթե բոլոր երկրները ԱՄՆ-ից պահանջել են Կուբայի վրայից բեռնարգելքը հանել։ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում բեռնարգելքը չեղյալ հայտարարելու որոշման օգտին քվեարկել է ռեկորդային թվով՝ 188 պետություն: Դեմ են արտահայտվել ԱՄՆ-ը, Իսրայելը և Պալաուի Հանրապետությունը: Եվս երկու պետություն ձեռնպահ է մնացել: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը։

Նշենք, որ Կուբայի դեմ պատժամիջոցները սահմանվել են 1962թ. (Ջոն Քենեդու կողմից) այն բանից հետո, երբ հանրապետության իշխանություններն ազգայնացրին կղզու բոլոր ամերիկյան կորպորացիաները:

Այս խորագրի վերջին նյութերը