Լրահոս

14.11.2012 11:57


ԱՄՆ–ում ինքնասպան է եղել «մարդ–վագրը»

ԱՄՆ–ում ինքնասպան է եղել «մարդ–վագրը»

ԱՄՆ–ում սեփական տանը հայտնաբերվել է նախկին զինծառայող Դանիել Ավների դին, ով հայտնի է որպես «մարդ–վագր»։ Տղամարդն իր կյանքի զգալի մասը ծախսել է սեփական դեմքը վագրի մռութ դարձնելու վրա։

Ավները մահացել էր դեռևս նոյեմբերի 5-ին՝ 54 տարեկան հասակում, սակայն այդ մասին իմացվել է միայն հիմա։ Նախնական տվյալներով՝ նախկին զինվորականը ինքնասպան է եղել։

«Մարդ-վագրի» ամբողջ մարմինը ծածկված է եղել դաջվածքով։ Բացի այդ, նա կրում էր վագրի մեխանիկական պոչ։ Ավները վարում էր «վագրի» կյանք՝ բարձրանում էր ծառերը, սնվում էր հում մսով։

Այս խորագրի վերջին նյութերը