ՌԴ–ում շրջվել է 100 ուզբեկ ներգաղթյալի տեղափոխող ավտոբուսը. կան վիրավորներ
Ռուսաստանի Սամարայի շրջանում վթարի է ենթարկվել մի ավտոբուս, որը տեղափոխել է մոտ 100 մարդու։ Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել գիշերը՝ Ալեքսեևյան շրջանում։ «ГолАЗ» մակնիշի ավտոբուսի վարորդը թաց ասֆալտի վրա կորցրել է կառավարումը, և մեքենան շրջվել է։
«Ավտոբուսը նախատեսված է եղել 47 մարդու համար, սակայն տեղափոխել է օտարերկրյա 100 քաղաքացիների, որոնք Մոսկվայից ուղևորվում էին Օրենբուրգ»,-տեղեկացրել են ոստիկանությունից։
Վթարի հետևանքով 9 մարդ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Մյուս ուղևորները տեղակայվել են մոտակա գյուղերից մեկի ակումբում։ Տեղեկություն կա, որ ներգաղթյալները Ուզբեկստանի քաղաքացիներ են։ Այժմ հետաքննվում է՝ արդյոք նրանք օրինակա՞ն են գտնվել Ռուսաստանի Դաշնության տարածքում, թե՞ ոչ։