Լրահոս

14.11.2012 10:43


Դալար գետում հայտնաբերված տղամարդու դիակի գործով կա ձերբակալված

Դալար գետում հայտնաբերված տղամարդու դիակի գործով կա ձերբակալված

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի սկզբնամասում` Դալար գետի մեջ, տղամարդու դիակ կա:
Պարզվել է, որ հայտնաբերվածը 1976թ. ծնված Սերյոժա Թովմասյանի դիակն է` գլխի և մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով:
Փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` Ս. Թովմասյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով նոյեմբերի 13-ին՝ ժամը 1։30-ին, ձերբակալվել է 1969թ. ծնված Սամվել Ս.-ն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը