Աշխարհ

14.11.2012 10:28


Էրդողանը մտադիր է վերականգնել մահապատիժը Թուրքիայում

Էրդողանը մտադիր է վերականգնել մահապատիժը Թուրքիայում

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը մտադիր է երկրում վերականգնել մահապատժի կիրառումը։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»–ը։ Նշենք, որ Թուրքիայում մահապատժի փորձը դադարեցվել է 2002թ. իրականացված բարեփոխումների փաթեթի շրջանակներում, որն ուղղված էր Եվրոպական Միությանը անդամակցելու նախապատրաստական աշխատանքներին։  

 –Մահապատիժը վերացվել է Եվրոպայում, սակայն արդյոք այդպե՞ս են վարվել ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Չինաստանում: Նշանակում է՝ կան հիմնավորված պատճառներ, որ այն ուժի մեջ մնա, –ասել է Թուրքիայի վարչապետը:

Էրդողանը անհրաժեշտ է համարում վերանայել քրդական առաջնորդ Աբդուլա Օջալանի գործով դատավճիռը, ում 13 տարի առաջ մահապատժի էին դատապարտել, սակայն ավելի ուշ դատավճիռը փոխարինվել էր ցմահ դատապարտությամբ:

Ավելացնենք, որ վերջերս Էրդողանը ԵՄ–ի հասցեին բավական կտրուկ հայտարարություններ է անում Թուրքիայի անդամակցության հարցով։ Ավելի վաղ նա հայտարարել էր, թե Թուրքիան մինչև 2020 թվականը կսպասի, ապա այլևս չի էլ փորձի ԵՄ–ին անդամակցել։

Այս խորագրի վերջին նյութերը