«Հայազն» Միության հայտարարությունը ձերբակալված ՀԱԿ անդամների վերաբերյալ
Տևական ժամանակ է, ինչ ձգձվում է անցյալ տարվա օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցածմիջադեպի գործով ձերբակալված Հայ ազգային կոնգրեսի անդամ երիտասարդների դատատավարությունը:
Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպը սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով: Տիգրան Առաքելյանը մեղադրվում է Քր.Օրի 258-րդ հոդվածի 3-րդ մասի1-ին, 3-րդ կետի` «Խուլիգանությունը» և ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասի` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:
ՀԱԿ անդամ չորս երիտասարդների դատավճիռները, ըստ մեզ, արդար չեն, չեն համապատասխանում կատարվածին, չափազանց են անգամ պաշտոնական մեղադրանքի համեմատ:
Այս ամենը, ինչ խոսք, փաստում է Հայաստանի Երրորդ Հանրապետության Դատական համակարգի անարդարությունը:
Չկիսելով երիտասարդների քաղաքական հայացքները, շատ հաճախ գտնվելով գաղափարական հակադիր կողմերում՝ մենք դատապարտում ենք կատարվածը, համապատասխան մարմիններից պահանջում ենք կատարել առարկայական քննություն և տալ արդարացի վճիռ երիտասարդ ակտիվիստներին:

Հայազն Միություն