Ամերիկահայերը խոշոր հաջողությունների են հասել Միացյալ Նահանգների ընտրություններում
Երկար ամիսներ տևած բուռն ընտրապայքարից, էլեկտրոնային նամակների և հայտարարությունների անվերջ տարափից, թեկնածուների և նրանց աջակիցների կողմից միլիարդավոր դոլարներ ծախսելուց հետո, Միացյալ Նահանգների նախագահի և Կոնգրեսի ընտրությունները անփոփոխ թողեցին ամերիկյան քաղաքական դաշտը: Միացյալ Նահանգներն առաջիկա չորս տարիների ընթացքում կունենա միևնույն Նախագահը և Ներկայացուցիչների պալատում ու Սենատում՝ միևնույն մեծամասնությունները:
Ներկայացուցիչների պալատը մնում է հանրապետականների, իսկ Սենատը՝ դեմոկրատների ձեռքում: Սա նշանակում է, որ նախագահ Օբամայի արտաքին և ներքին քաղաքականությունը քիչ թե շատ անփոփոխ կմնա և Կոնգրեսը երկու կամ ավելի տարի կշարունակի փակուղային մնալ՝ բացասաբար ազդելով տնտեսության արագ վերականգնման հեռանկարների վրա: Ներկայացուցիչների պալատը, ամենայն հավանականությամբ, չի աջակցի նախագահ Օբամայի սոցիալական և տնտեսական օրակարգին, հատկապես առողջապահության և հարկային ոլորտում:
Նույնիսկ նոյեմբերի 6-ի ընտրությունների արդյունքում մեծ քաղաքական փոփոխությունների բացակայության պայմաններում, ամերիկահայերը կարևոր ձեռքբերումներ ունեցան Կոնգրեսի և տեղական ընտրություններում: Հայ ընտրողները ազդեցություն չունեցան նախագահական մրցապայքարի արդյունքների վրա, քանի որ նախագահ Օբաման երեք միլիոնից ավելի շատ ձայն էր հավաքել, քան նրա հանրապետական մրցակիցը: Այդիսկ պատճառով, հայ համայնքի միջոցները և քվեները Կոնգրեսի և տեղական ընտրությունների մրցապայքարի վրա կենտրոնացնելը քաղաքական ուշիմ քայլ էր:
Ներկայացուցիչների պալատում 130 թեկնածուներից 118-ը, որոնք հավանության էին արժանացել Հայ Դատի հանձնախմբի կողմից, ընտրվեցին, այդ թվում՝ Լուիս Քափսը (Կալիֆորնիա), Ջեֆ Դենհամը (Կալիֆորնիա), Ջանիս Հանը (Կալիֆորնիա), Էդ Ռոյսը (Կալիֆորնիա), Ադամ Շիֆը (Կալիֆորնիա), Բրեդ Շըրմընը (Կալիֆորնիա), Դավիդ Վալադաոն (Կալիֆորնիա), Քորի Գարդները (Կոլորադո), Դայնա Թայթուսը (Նեվադա), Ֆրենկ Փալոնը (Նյու Ջերսի), Մայքլ Գրիմը (Նյու Յորք), Դավիդ Սիսիլինը (Ռոդ Այլենդ), Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Էրիկ Քանթորը (Վիրջինիա) և Ֆրենկ Վոլֆը (Վիրջինիա):
Նոյեմբերի 6-ի ընտրությունների արդյունքում Կոնգրեսում կարող են անսպասելի բարենպաստ զարգացումներ տեղի ունենալ ամերիկահայ համայնքի համար: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Էդ Ռոյսը մեծ հնարավորություններ ունի իր գործընկերների կողմից ընտրվելու որպես Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաջորդ նախագահ: Հայկական հարցերի ջատագով կոնգրեսական Ռոյսը կարող է փոխարինել հեռացող նախագահ, թունդ թուրքամետ, Ներկայացուցիչների պալատիանդամ Իլիանա Ռոս-Լեհթինին (հանրապետական, Ֆլորիդայից):
Նման շատ բարենպաստ զարգացում կարող է տեղի ունենալ նաև Սենատում, երբ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շուտով պաշտոնաթող լինի նախագահ Օբամայի առաջին պաշտոնավարության ավարտին: Շատ քաղաքական վերլուծաբանների կարծիքով, սենատոր Ջոն Քերին՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայիս նախագահը և հայ համայնքի մտերիմ բարեկամը, կարող է ընդունել պետքարտուղարի կամ պաշտպանության նախարարի պաշտոնը, և այդ դեպքում սենատոր Մենենդեսը՝ հայկական խնդիրների մեծ ջատագովը, կարող է դառնալ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաջորդ նախագահը: Կոնգրեսական Ռոյսի և սենատոր Մենենդեսի հնարավոր միաժամանակյա ընտրությունը այս երկու հզոր հանձնախմբերի նախագահների պաշտոնում ամերիկահայերին հնարավորություն կտա աննախադեպ գործակցություն արտաքին քաղաքական որոշումներ կայացնողների հետ:
Հայ համայնքի բարեկամների ընտրություններից էլ ավելի կարևոր էին առնվազն 16 ամերիկահայերի հաջողությունները, ովքեր կամ ընտրվեցին առաջին անգամ կամ վերընտրվեցին՝ շարունակելու համար ծառայությունը իրենց ընտրատարծքներում: Կոնգրեսի ամերիկահայ անդամներն են՝ Աննա Էշուն և Ջեկի Սփիրը, երկուսն էլ Կալիֆորնիայից և երկուսն էլ ճնշող մեծամասնությամբ վերընտրված: Մյուս ամերիկահայ հաղթողները նահանգային և տեղական մրցապայքարում հետևյալներն էին. Լինդա Արզումանյան, Արիզոնայի Պիմա շրջանի դպրոցների կառավարիչ, Խաչո Աչաջյան, Կալիֆորնիայի նահանգային խորհուրդ, Ադրին Նազարյան, Կալիֆորնիայի նահանգային խորհուրդ, Թիմ Կափուչյան, Այդահո նահանգի սենատ, Մերի Լուի Մարզյան, Կենտուկի նահանգի պալատ, Պիտեր Կուտուջյան, Մասաչուսեթսի Միդլսեքս շրջանի շերիֆ, Ջեյմս Միչելի, Նյու Հեմփշիր նահանգի պալատ, Ջոն Ֆրեզոլո, Մասաչուսեթս նահանգի պալատ, Գարի Ազարյան, Նյու Հեմփշիր նահանգի պալատ, Շարլին Թաքեսյան, Նյու Հեմփշիր նահանգի պալատ, Բրեդ Ավագյան, Օրեգոն նահագի բանվորների հանձնաժողովի ատենապետ,Սքոթ Ավետիսյան, Վարվիքի քաղաքապետ, Ռոդ Այլենդ, Ջերեդ Նունես, Ռոդ Այլենդ նահանգի պալատ և Քեթրին Ղազարյան, Ռոդ Այլենդ նահանգի պալատ:
Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր կամ առաջին անգամ են ընտրվել, կամ՝ վերընտրվել: Հատկապես հաճելի է տեսնել քաղաքական պաշտոնների համար պայքարող ռեկորդային թվով ամերիկահայերի, որոնցից շատերը հաղթել են իրենց համապատասխան մրցապայքարում: Այս հաղթանակները լավ ապագա են խոստանում ամերիկահայ քաղաքական ակտիվության համար: Համայնքը պետք է աջակցի և խրախուսի այս պետական ծառայողներին, որպեսզի առաջիկա մի քանի տարիներին նրանք կարողանան շատ ավելի բարձր պաշտոնների ձգտել՝ թեկնածություն առաջադրելով Կոնգրեսում և նույնիսկ Նախագահի պաշտոնի համար:
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Ամերիկահայերը խոշոր հաջողությունների են հասել Միացյալ Նահանգների ընտրություններում
Երկար ամիսներ տևած բուռն ընտրապայքարից, էլեկտրոնային նամակների և հայտարարությունների անվերջ տարափից, թեկնածուների և նրանց աջակիցների կողմից միլիարդավոր դոլարներ ծախսելուց հետո, Միացյալ Նահանգների նախագահի և Կոնգրեսի ընտրությունները անփոփոխ թողեցին ամերիկյան քաղաքական դաշտը: Միացյալ Նահանգներն առաջիկա չորս տարիների ընթացքում կունենա միևնույն Նախագահը և Ներկայացուցիչների պալատում ու Սենատում՝ միևնույն մեծամասնությունները:
Ներկայացուցիչների պալատը մնում է հանրապետականների, իսկ Սենատը՝ դեմոկրատների ձեռքում: Սա նշանակում է, որ նախագահ Օբամայի արտաքին և ներքին քաղաքականությունը քիչ թե շատ անփոփոխ կմնա և Կոնգրեսը երկու կամ ավելի տարի կշարունակի փակուղային մնալ՝ բացասաբար ազդելով տնտեսության արագ վերականգնման հեռանկարների վրա: Ներկայացուցիչների պալատը, ամենայն հավանականությամբ, չի աջակցի նախագահ Օբամայի սոցիալական և տնտեսական օրակարգին, հատկապես առողջապահության և հարկային ոլորտում:
Նույնիսկ նոյեմբերի 6-ի ընտրությունների արդյունքում մեծ քաղաքական փոփոխությունների բացակայության պայմաններում, ամերիկահայերը կարևոր ձեռքբերումներ ունեցան Կոնգրեսի և տեղական ընտրություններում: Հայ ընտրողները ազդեցություն չունեցան նախագահական մրցապայքարի արդյունքների վրա, քանի որ նախագահ Օբաման երեք միլիոնից ավելի շատ ձայն էր հավաքել, քան նրա հանրապետական մրցակիցը: Այդիսկ պատճառով, հայ համայնքի միջոցները և քվեները Կոնգրեսի և տեղական ընտրությունների մրցապայքարի վրա կենտրոնացնելը քաղաքական ուշիմ քայլ էր:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը վայելող Կոնգրեսի 145 թեկնածուների ջախջախիչ մեծամասնությունը՝ 90 տոկոսը հաղթանակեց ընտրություններում: Սենատորների մրցապայքարում Հայ Դատի հանձնախմբի հավանությանն արժանացած 15 թեկնածուներից 12-ը հաղթանակած դուրս եկան. Դայան Ֆայնշտայնը (Կալիֆորնիա), Քրիս Մըրֆին (Կոնեկտիկուտ), Մազի Հիրոնոն (Հավայան կղզիներ), Բեն Քարդինը (Մերիլենդ), Դեբի Սթեյբենոուն (Միչիգան), Էմի Կլոբուչերը (Մինեսոտա), Բոբ Մենենդեսը (Նյու Ջերսի), Մարտին Հեյնրիչը (Նյու Մեքսիկո), Շերոդ Բրաունը (Օհայո), Շելդոն Ուայթհաուսը (Ռոդ Այլենդ), Բերնարդ Սանդերսը (Վերմոնտ) և Թեմմի Բոլդվինը (Վիսկոնսին):
Ներկայացուցիչների պալատում 130 թեկնածուներից 118-ը, որոնք հավանության էին արժանացել Հայ Դատի հանձնախմբի կողմից, ընտրվեցին, այդ թվում՝ Լուիս Քափսը (Կալիֆորնիա), Ջեֆ Դենհամը (Կալիֆորնիա), Ջանիս Հանը (Կալիֆորնիա), Էդ Ռոյսը (Կալիֆորնիա), Ադամ Շիֆը (Կալիֆորնիա), Բրեդ Շըրմընը (Կալիֆորնիա), Դավիդ Վալադաոն (Կալիֆորնիա), Քորի Գարդները (Կոլորադո), Դայնա Թայթուսը (Նեվադա), Ֆրենկ Փալոնը (Նյու Ջերսի), Մայքլ Գրիմը (Նյու Յորք), Դավիդ Սիսիլինը (Ռոդ Այլենդ), Ներկայացուցիչների պալատի մեծամասնության ղեկավար Էրիկ Քանթորը (Վիրջինիա) և Ֆրենկ Վոլֆը (Վիրջինիա):
Նոյեմբերի 6-ի ընտրությունների արդյունքում Կոնգրեսում կարող են անսպասելի բարենպաստ զարգացումներ տեղի ունենալ ամերիկահայ համայնքի համար: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Էդ Ռոյսը մեծ հնարավորություններ ունի իր գործընկերների կողմից ընտրվելու որպես Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաջորդ նախագահ: Հայկական հարցերի ջատագով կոնգրեսական Ռոյսը կարող է փոխարինել հեռացող նախագահ, թունդ թուրքամետ, Ներկայացուցիչների պալատի անդամ Իլիանա Ռոս-Լեհթինին (հանրապետական, Ֆլորիդայից):
Նման շատ բարենպաստ զարգացում կարող է տեղի ունենալ նաև Սենատում, երբ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շուտով պաշտոնաթող լինի նախագահ Օբամայի առաջին պաշտոնավարության ավարտին: Շատ քաղաքական վերլուծաբանների կարծիքով, սենատոր Ջոն Քերին՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայիս նախագահը և հայ համայնքի մտերիմ բարեկամը, կարող է ընդունել պետքարտուղարի կամ պաշտպանության նախարարի պաշտոնը, և այդ դեպքում սենատոր Մենենդեսը՝ հայկական խնդիրների մեծ ջատագովը, կարող է դառնալ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաջորդ նախագահը: Կոնգրեսական Ռոյսի և սենատոր Մենենդեսի հնարավոր միաժամանակյա ընտրությունը այս երկու հզոր հանձնախմբերի նախագահների պաշտոնում ամերիկահայերին հնարավորություն կտա աննախադեպ գործակցություն արտաքին քաղաքական որոշումներ կայացնողների հետ:
Հայ համայնքի բարեկամների ընտրություններից էլ ավելի կարևոր էին առնվազն 16 ամերիկահայերի հաջողությունները, ովքեր կամ ընտրվեցին առաջին անգամ կամ վերընտրվեցին՝ շարունակելու համար ծառայությունը իրենց ընտրատարծքներում: Կոնգրեսի ամերիկահայ անդամներն են՝ Աննա Էշուն և Ջեկի Սփիրը, երկուսն էլ Կալիֆորնիայից և երկուսն էլ ճնշող մեծամասնությամբ վերընտրված: Մյուս ամերիկահայ հաղթողները նահանգային և տեղական մրցապայքարում հետևյալներն էին. Լինդա Արզումանյան, Արիզոնայի Պիմա շրջանի դպրոցների կառավարիչ, Խաչո Աչաջյան, Կալիֆորնիայի նահանգային խորհուրդ, Ադրին Նազարյան, Կալիֆորնիայի նահանգային խորհուրդ, Թիմ Կափուչյան, Այդահո նահանգի սենատ, Մերի Լուի Մարզյան, Կենտուկի նահանգի պալատ, Պիտեր Կուտուջյան, Մասաչուսեթսի Միդլսեքս շրջանի շերիֆ, Ջեյմս Միչելի, Նյու Հեմփշիր նահանգի պալատ, Ջոն Ֆրեզոլո, Մասաչուսեթս նահանգի պալատ, Գարի Ազարյան, Նյու Հեմփշիր նահանգի պալատ, Շարլին Թաքեսյան, Նյու Հեմփշիր նահանգի պալատ, Բրեդ Ավագյան, Օրեգոն նահագի բանվորների հանձնաժողովի ատենապետ,Սքոթ Ավետիսյան, Վարվիքի քաղաքապետ, Ռոդ Այլենդ, Ջերեդ Նունես, Ռոդ Այլենդ նահանգի պալատ և Քեթրին Ղազարյան, Ռոդ Այլենդ նահանգի պալատ:
Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր կամ առաջին անգամ են ընտրվել, կամ՝ վերընտրվել: Հատկապես հաճելի է տեսնել քաղաքական պաշտոնների համար պայքարող ռեկորդային թվով ամերիկահայերի, որոնցից շատերը հաղթել են իրենց համապատասխան մրցապայքարում: Այս հաղթանակները լավ ապագա են խոստանում ամերիկահայ քաղաքական ակտիվության համար: Համայնքը պետք է աջակցի և խրախուսի այս պետական ծառայողներին, որպեսզի առաջիկա մի քանի տարիներին նրանք կարողանան շատ ավելի բարձր պաշտոնների ձգտել՝ թեկնածություն առաջադրելով Կոնգրեսում և նույնիսկ Նախագահի պաշտոնի համար:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան