Լրահոս

14.11.2012 00:30


Լատվիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Լատվիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Նոյեմբերի 14-16-ը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը:

 Այցի ընթացքում Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարարին կընդունեն վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 Տեղի կունենան Հայաստանի և Լատվիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

 

Լատվիայի արտգործնախարարն ելույթ կունենա ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում:

 Էդգարս Ռինկևիչսը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս խորագրի վերջին նյութերը