Մենք մոտեցել ենք մի սահմանի, որից հետո վերադառնալը կլինի շատ դժվար
Մեր երկրի սոցիալ-տնտեսական ներկայիս ծանր վիճակն ու մշուշոտ հեռանկարը պայմանավորված են նաև երկրում տիրող արդարության բացակայության և դրանից բխող բարոյահոգեբանական գործոններով, տնտեսության այն անմխիթար վիճակը, աշխատատեղերի բացակայությունը, արտագաղթի ավելացող տեմպերը վկայում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հույս չի կապում մեր պետության տնտեսական վարչակարգի հետ:
Երկրում վարվող ոչ արհեստավարժ տնտեսական քաղաքականությունը, փոքր և միջին չափի չինովնիկների կամայականությունները, հարկային և մաքսային սխալ քաղաքականությունն ու կառավարության կողմից տարվող համակարգային աշխատանքները կամ ավելի ճիշտ դրանց բացակայությունը հանգեցրին նրան, որ ոչ միայն գործազուրկ քաղաքացին է արտագաղթում, այլ նաև գործարարները, հիմնականում մանր և միջին ձեռնարկատերերը, որոնք պետբյուջե հիմնական դրամական հոսքեր ապահովող սուբյեկտներն են հանդիսանում, բայց այժմ հայ գործարարները վաճառում են իրենց եղած բիզնեսը և տեղափոխում հիմնականում հարևան Վրաստան կամ Ռուսաստանի Դաշնություն և այլ գրագետ տնտեսական քաղաքականություն վարող երկրներ: Մեր երկիրը փաստացի լքում է ձեռներեցը, ով պիտի մնա հայրենի երկրում, աշխատատեղեր ստեղծի և հզորացնի մեր տնտեսությունը:
Բարոյահոգեբանական և արդարության ոտնահարման այնպիսի մակարդակ է տիրում մեր երկրում, որ տնտեսվարող սուբյեկտներն են արտագաղթում, որի արդյունքում ավելի են շատանում գործազուրկները և երկրից արտագաղթողների բանակը:
Մենք մոտեցել ենք մի սահմանի, որից հետո վերադառնալը կլինի շատ դժվար: Անհրաժեշտ է շրջադարձային քայլեր ձեռնարկել, որպեսզի փրկենք մեր տնտեսությունը:
Օրինակ` փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտները պետության կողմից պետք է առաջին հերթին դիտարկվեն ոչ թե որպես հարկատուներ, այլ` հասարակության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, զբաղվածության ապահովման և ազգային հոգեկերտվածքի ձևավորման բնագավառներում պետության վստահելի գործընկերներ:
Հարկային բեռի բաշխումը պետք է իրականացվի, նախ և առաջ բարձր եկամուտներ ունեցողների նկատմամբ առավել մեծ հարկային պարտավորություններ սահմանելու միջոցով, իսկ հարկային և մաքսային քաղաքականությունը չպետք է հանդիսանա իրավիճակային խնդիրների լուծման գործիք:
Ներկայիս տնտեսությունը նման է ժամանակակից «բրենդային» խանութի` դրսից ճոխ ու գեղեցիկ, սակայն ներսից ոչ մի դրամական ճոխ շրջանառություն չկա:

Վահե Էնֆիաջյան